«Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի դուստրը՝ Նանե-Զիոնան, մեկ տարեկան է դարձել: Աղջկա համար ծնողները բացօթյա խնջույք են կազմակերպել՝ հրավիրելով մտերիմ ընկերներին:
Ծնողները դեռ չեն ցանկանում ցուցադրել փոքրիկի դեմքը, ուստի լուսանկարներում այն խնամքով թաքցրած է:): Մեզ հետ նախորդ զրույցում Գայանեն ասել էր, որ աղջիկը հավասարապես նման է իրեն եւ ամուսնուն:
Պարուհի մայրիկը դստեր ծննդյան առթիվ նաեւ գրառում է կատարել.«Շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ ունեմ: 1 տարի առաջ մեր կյանքը գունավոր դարձավ հենց քո ծննդով: Իմ աշխարհ, իմ ամեն ինչ, իմ լույս Զիոնա, շնորհավոր»:
1-ամյա Զիոնայի տարեդարձին ներկա են եղել երգչուհիներ Անուշիկ Ալավերդյանը, Արաքսյա Ամիրխանյանը եւ այլք: Վերջիններս եւս լուսանկարներ են հրապարակել եւ շնորհավորել փոքրիկին: