Mirkrasoty.life-ը գրում է, որ սնունդը նստած վիճակում օգտագործելն ամենահին սովորություններից մեկն է։ Արագ ու կանգնած ուտելը վնասակար է առողջության համար։

Կանգնած վիճակում կարող եք ավելի շատ ուտել։ Երբ նստած եք, աղիները մի փոքր սեղմում են որովայնը և փոքրացնում դրա ծավալը։ Կանգնած վիճակում տեղի է ունենում հակառակը. ներքին օրգաններն ավելի ազատ դիրք են գրավում, ինչի հետևանքով որովայնում ավելի շատ մթերք կարող է տեղավորվել։ Սա նշանակում է, որ կանգնած վիճակում ուտելու դեպքում կարող եք ավելի շատ մթերք օգտագործել ու ավելորդ կիլոգրամներ կուտակել։

Չի կարելի շտապել ուտելիս։ Ուտելիս շտապելը ևս կարող է ճարպակալման պատճառ դառնալ։ Երբ արագ ենք ծամում, հագեցածության մասին ազդանշանը չի հասնում ուղեղին։ Մթերքը շարունակում է մուտք գործել ծանրաբեռնված որովայն, իսկ ուղեղը դեռևս սով է զգում։ Արդյունքում` ավելի շատ ենք ուտում և գիրանում։

Որպեսզի դա տեղի չունենա, հարկավոր է ուտել հանգիստ, առանց շտապելու՝ մանրամասն ծամելով մթերքը։ Այս դեպքում սննդի ընդունման ընթացքը երկարում է, հագեցածության մասին ազդանշանը ժամանակին հասնում է ուղեղին։

Նյութափոխանակության խանգարում։ Վազքի մեջ մթերքի օգտագործումը հիմնականում հանգեցնում է սննդի մշակման խախտումների, երբեմն` նաև նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների։ Երբ մթերքը երկար է մնում բերանում, ծամվում, այն պատվում է թքով: Սա խթանում է նյութափոխանակության գործընթացը, սկսվում է ստամոքսահյութի արտադրությունը։ Արագ ուտելու դեպքում վատ ծամված մթերքը վնասում է կերակրափողի ու որովայնի պատերը, ինչը կարող է հանգեցնել գաստրիտի։ Կերած մթերքի կտորները աղիներում հայտնվում են կիսատ մշակված վիճակում։ Դա հանգեցնում է փքվածության, մետեորիզմի և այլ տհաճ խնդիրների։

Սնվելու կանոններ։ Նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ուտել սեղանի շուրջ նստած, հանգիստ՝ մանրամասն ծամելով սննդի յուրաքանչյուր կտոր։

loading...