Steptohealth.ru-ն գրում է, որ մազերի աճը կարող են դանդաղեցնել մի խումբ գործոններ։ Մազերի աճն արագացնելու համար բազմաթիվ կոսմետիկ միջոցներ են վաճառվում, բայց դրանցից շատերը մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում։ Դրանց պարբերական օգտագործումը կարող է վնասել գլխամաշկը։ Կայքը բաղադրատոմս է առաջարկում, որը կօգնի ամրացնել մազարմատները և խթանել մազերի աճը։
• Բալզամը պարունակում է A և E վիտամիններ, որոնք հակաօքսիդանտներ են, վերականգնող հատկություն ունեն։
• Ֆիտոնուտրիետներ և անփոխարինելի ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարգավորում են գլխամաշկի pH-ը, վերականգնում խոնավության մակարդակը։
• Ամինաթթուներն ու հանքանյութերն ամրացնում են մազերը՝ նվազեցնելով մազաթափությունը։
• Մերսումն օգնում է լավացնել արյան շրջանառությունը։
• Առաջարկվող բալզամը հրաշալի միջոց է բոլոր նրանց համար, ում գլխամաշկը շատ չոր է։ Այս միջոցը կօգնի խոնավեցնել գլխամաշկը, պաշտպանել ագրեսիվ նյութերից ու վնասվածքներից։
• Բալզամի պատրաստման ժամանակ օգտագործվում է նաև գերչակի յուղ, որը հայտնի է մազերին ծավալ հաղորդելու, ինչպես նաև՝ թեփից ու մազաթափությունից ազատելու իր հատկություններով։
Բաղադրիչներ
• ½ բաժակ շի յուղ՝ 100 գրամ
• ¼ բաժակ քաղցր նշի յուղ՝ 50 գրամ
• ¼ բաժակ գերչակի յուղ՝ 50 գրամ
• 5 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ
• 10 կաթիլ անանուխի յուղ։
Պատրաստման եղանակը
• Շի յուղը տաքացրեք գոլորշու վրա։
• Ավելացրեք նշի ու գերչակի յուղերը։
• Դանդաղեցրեք կրակը, բոլոր բաղադրիչները խառնեք փայտե գդալով։
• Ավելացրեք եթերային յուղերը, շարունակեք խառնել 1 րոպեի ընթացքում։
• Անջատեք կրակը։ Թողեք բալզամը սառչի, լցրեք ապակե տարայի մեջ։
• Մի քանի ժամով դրեք սառնարանը։
Օգտագործման եղանակը
• Թրջեք մազերը։ Բալզամը քսեք մազերին՝ արմատներից մինչև ծայրերը։
• Գլուխը մերսեք շրջանաձև շարժումներով 5 րոպեի ընթացքում, ապա լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք։
• Թողեք 20-30 րոպե, լվացեք սովորական շամպունով։
• Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։