Sovkusom.ru-ն գրում է, որ կարևոր է ոչ միայն մթերքի, այլև դրա օգտագործման ճիշտ ժամանակի ընտրությունը։ Ինչ չի կարելի ուտել առավոտյան և երեկոյան ժամերին։

Ինչ չի կարելի ուտել քաղցած վիճակում

Բանջարեղեն և միրգ

Անհերքելի է, որ բուսական ծագում ունեցող չմշակված սնունդն օգտակար է օրգանիզմին։ Բայց ոչ առավոտյան։ Դատարկ որովայնը պաշտպանված չէ ագրեսիվ թթուներից, որոնք կարող են այրոցի և գաստրիտի առաջացման պատճառ դառնալ։

Կծու և ապխտած մթերք

Կծու մթերքը գրգռում է որովայնը։ Հարկավոր չէ քաղցած վիճակում ապխտած մթերք օգտագործել. օրգանիզմը դժվարությամբ է յուրացնում դրանք։

Ընդեղեն և չիր

Ընդեղենն ընդմիջման հրաշալի տարբերակ է, բայց հարմար չէ առավոտյան օգտագործելու համար։ Այն մեծ դժվարությամբ է յուրացվում քաղցած վիճակում օգտագործելու դեպքում։ Չիրը ևս ընդմիջման լավագույն տարբերակներից է, որը հարկավոր է օգտագործել նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում։

Բանան

Մագնեզիումն օրգանիզմի կողմից լավ յուրացվում է գիշերը։ Հակառակ դեպքում այն վատ է յուրացվում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում սիրտ-անոթային համակարգի համար։

Հիշեք նաև, որ խորհուրդ չի տրվում առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել։

 Ինչ չի կարելի ուտել քնելուց առաջ

 Ուտել կարելի է քնելուց 3 ժամ առաջ, բայց ոչ ամեն ինչ։ Հետևյալ մթերքն օգտագործելու դեպքում կարող եք ճարպեր կուտակել։

Սպիտակուցային մթերք

Սպիտակուցային մթերքը շատ օգտակար է, սակայն դրա վերամշակման վրա բավական երկար ժամանակ է ծախսվում՝ միջինում 4 ժամ։ Ուշ ժամի օգտագործելու դեպքում այն չի հասցնում վերամշակվել, փչանում է, արյան մեջ հայտնվում են շլակներ, որոնք կարող են հիվանդությունների, ավելորդ քաշի առաջացման և վատ ինքնազգացողության հետևանք դառնալ։

Ընդեղեն և չիր

Դրանք երկար ժամանակ են վերամշակման ենթարկվում, հատկապես՝ ընդեղենը։ Չիրը շաքար է պարունակում, որը, իհարկե, կյուրացվի, բայց օրգանիզմին քնելուց առաջ էներգիա հարկավոր չէ։ Օրգանիզմն այն կկուտակի ճարպի տեսքով։

Ալկոհոլ

Ալկոհոլը բացասական ազդեցություն է ունենում քնի վրա։ Այն անկանոն է դարձնում արյունատար համակարգը։ Ալկոհոլը դուրս բերելու համար օրգանիզմին շարժում և ոչ թե քուն է հարկավոր։

Ալյուրից պատրաստված մթերք

Արագ յուրացվող հացաբուլկեղենը մեծացնում է արյան մեջ շաքարի քանակը, սակայն օրգանիզմը չի ծախսում էներգիան։

Հիշեք, որ գիշերը չի կարելի նաև սուրճ օգտագործել։ Արգելված մթերքի ցանկում են նաև շաքարը, չիպսը։

loading...