«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. Aysor.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում ստանալիս է եղել կալանավորված մի քաղաքացի։
Ըստ աղբյուրի՝ ինքնաձիգից կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունից այլ մանրամասներ չեն հաղորդում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքացին ինքնաձիգը թաքցրել է պայուսակի մեջ և 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Աղբյուրը՝ panorama.am
loading...