1. Բջջային հեռախոսը դրեք ձախ ականջին:

2. Օրը մեկ անգամից ավելի սուրճ մի խմեք:

3. Դեղահաբերը սառը ջրով մի խմեք:

4. Երեկոյան ժամը 17:00-ից հետո ոչինչ մի կերեք:

5. Շատ քիչ կերեք յուղոտ սնունդ:

6. Շատ ջուր խմեք առավոտյան, և քիչ՝ երեկոյան:

7. Բջջային հեռախոսների լիցքավորման սարքերին մոտ մի գտնվեք:

8. Քնի լավագույն ժամանակը երեկոյան ժամը 22:00-ից առավոտյան 6-ն է:

9. Եթե քնելուց առաջ դեղ եք խմել, անմիջապես մի պառկեք:

10. Մի օգտվեք բջջային հեռախոսից, եթե հեռախոսի լիցքավորումը շատ քիչ է մնացել, ասենք՝ «մի գիծ», քանի որ այդ դեպքում հեռախոսի ռադիացիայի մակարդակը բարձր է 1000 անգամ:

Կազդուրիչ հյութեր

1. Գազար-կոճապղպեղ-խնձոր: Պաշտպանում և մաքրում է իմունային համակարգը:

2. Խնձոր-վարունգ-նեխուր: Կանխարգելում է քաղցկեղը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ազատում է ստամոքսի խանգարումից և գլխացավից:

3. Պոմիդոր-գազար-խնձոր: Լավացնում է մաշկի գույնը և վերացնում է բերանի տհաճ հոտը:

4. Կծու պղպեղ-խնձոր-կաթ: Կանխարգելում է բերանի տհաճ հոտը և իջեցնում է մարմնի բարձր ջերմաստիճանը:

5. Նարինջ-կոճապղպեղ-վարունգ: Խոնավեցնում է մաշկը և լավացնում նրա գույնը և իջեցնում է մարմնի ջերմաստիճանը:

6. Անանաս-խնձոր-ձմերուկ: Օրգանիզմից հեռացնում է աղերը, սնուցում է միզածորանը և երիկամները:

7. Խնձոր-վարունգ-կիվի: Խոնավեցնում է մաշկը և լավացնում նրա գույնը:

8. Տանձ և բանան: Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

9. Գազար-խնձոր-տանձ-մանգո: Բարձրացնում է մարմնի ներքին ջերմաստիճանը, թույների նկատմամբ դիմադրողականությունը, իջեցնում է արյան բարձր ճնշումը և պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ:

10. Խաղող-ձմերուկ-կաթ-վիտամին C +վիտամին B: Ավելացնում են բջջային ակտիվությունը և բարձրացնում օրգանիզմի իմունիտետը:

11. Պապայա-անանաս-կաթ-B,C, E վիտամիններ, երկաթ: Լավացնում է մաշկի գույնը և նյութափոխանակությունը:

12. Բանան-անանաս-կաթ: Հարուստ է սնուցող նյոթեր պարունակող վիտամիններով: Կանխարգելում է փորկապությունը:

… Քաղցած փորին ջուր խմեք

Այսօր  Ճապոնիայում շատ ընդունված է ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, ջուր խմել: Ավելին, գիտական թեստերը հաստատել են այս պրոցեդուրան: Ստորև ներկայացնում ենք այս մեթոդի կիրառման ճիշտ ձևը: Այս մեթոդը 100 %-ով բուժում է հետևյալ հիվանդությունները:

  • Գլխացավ, հոդացավ, սրտի հիվանդություններ, արթրիտ, սրտի հաճախախփություն, էպիլեպսիա, ճարպակալում, բրոնխիալ ասթմա, մենինգիտ, երիկամների հիվանդություններ, սրտխառնուք, գաստրիտ, փորլուծություն, հեմորոյ, փորկապություն, աչքերի, քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ, արգանդի հիվանդություն, քաղցկեղ

Բուժման եղանակը…

1. Առավոտյան արթնանալուց հետո՝ մինչև ատամները մաքրելը, խմեք 4 բաժակ ջուր (160 մլ)

2. Մաքրեք ատամները, բայց 45 րոպեի ընթացքում ոչինչ մի կերեք ու մի խմեք:

3. 45 րոպեից սովորականի պես կարող եք նախաճաշել:

4. Նախաճաշից, ճաշից ու ընթրիքից հետո 2 ժամվա ընթացքում ոչինչ մի կերեք ու մի խմեք:

5. Ծեր և հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարող միանգամից 4 բաժակ ջուր խմել, կարող են սկսել քիչ քանակից և աստիճանաբար հասցնել սահմանված քանակին:

Ստորև ներկայացնում ենք այն ժամանակահատվածի ցանկը, որն անհրաժեշտ է վերոբերյալ մեթոդով այս կամ այն հիվանդության բուժման համար

  1. Բարձր ճնշում – 30 օր
  2. Գաստրիտ – 10 օր
  3. Շաքարախտ – 30 օր
  4. Փորկապություն – 10 օր
  5. Քաղցկեղ – 180 օր
  6. Արթրիտով հիվանդները պետք է այս մեթոդին հետևեն 3 օր առաջին շաբաթվա ընթացքում, իսկ սկսած 2-րդ շաբաթից՝ ամեն օր:

Այս մեթոդիկան ուղեկցող բացասական ազդեցություն չունի, սակայն բուժման սկզբում մեզի քանակն ավելանում է: Լավ կլինի, որ այս մեթոդի կիրառումը չդադարեցնեք նաև բուժվելուց հետո և այն կյանքի նորմա դարձնեք: Շատ ջուր խմեք և առողջ ու ակտիվ եղեք:

Կարևոր նկատառում: Չինացիներն ու Ճապոնացիներն ուտելու ընթացքում խմում են տաք թեյ, այլ ոչ՝ սառը ջուր: Ժամանակն է նրանցից փոխ առնել այս սովորությունը: Մենք միայն կշահենք:

Բոլոր նրանք, ովքեր սիրում են ուտելու ընթացքում սառը ջուր կամ հյութեր խմել, պետք է իմանան, որ սառը ջուրը դանդաղեցնում է սննդի յուրացման գործընթացը, քանի որ ճարպեր պարունակող մթերքները թանձրանում են: Այլ կերպ ասած՝ ճարպերը ջրիկ վիճակում ավելի արագ են թթվածնի հետ ռեակցիայի մեջ մտնում և ավելի լավ են յուրացվում աղիների կողմից, քան եթե դուք ուտելիս սառը հեղուկ եք խմում:

Ի՞նչ պետք է իմանաք սրտային տագնապների մասին

Պետք է իմանաք, որ ՈՉ ԲՈԼՈՐ սրտային տագնապներն են ուղեկցվում կրծքավանդակի ձախ կողմի ցավերով: Ուշադիր եղեք ստորին և վերին ծնոտների ինտենսիվ ցավի դեպքում: Սրտխառնուքը և առատ քրտնարտադրությունը նույնպես սրտի տագնապի մասին կարող են վկայել: Այս տագնապն ունեցած մարդկանց 60%-ը այն զգացել են քնի մեջ ու չեն արթնացել: Կրծքի ցավը կարող է քնի մեջ ճչալու պատճառ լինել, ու դուք դրանից կարթնանաք: Սրանք վերահաս վտանգի նախանշաններ են: Մի անտեսեք օրգանիզմի կողմից եկող ահազանգերը:

loading...