Կարծես թե գրեթե բոլոր կանայք պաշտում են խոլորձը: Անխոս, շատ գեղեցիկ ծաղիկներ են խոլորձները: Սակայն այն տանն աճեցնելը լավ միտք չէ: Ավելին՝ շատ վատ միտք է: Եվ դրա համար կա նվազագույնը մեկ ծանրակշիռ պատճառ:
Ֆեն-Շուի մասնագետները կարծում են, որ խոլորձը տանն աճեցնելու համար ամենաանհամապատասխան ծաղիկն է:
Ահա, թե ինչու. խոլորձը մակաբույծ է: Դա նշանակում է, որ
նա կարող է իր ողջ կյանքը անցկացնել այլ բույսերի վրա որպես պարազիտ, նույնիսկ առանց հողի:
Իր կյանքի համար օգտակար տարրերը նա ստանում է խոնավ հողից. դրանում նրան օգնում են արմատները:
Զարմանալի չէ, որ շատ մշակույթներում այս ծաղիկ-մակաբույծը համարվում է էներգիան խլող բույս:
Այդ պատճառով Ֆեն-Շուի մասնագետներն ասում են, որ այդ ծաղիկը կարելի է աճեցնել ոչ բնակելի տեղերում, օրինակ՝ գրասենյակներում, որտեղ մարդիկ աշխատում են, ոչ թե հանգստանում: Իսկ ահա բնակարանում խորհուրդ չի տրվում: Ինչ վերաբերում է ննջասենյակին, ապա այն ընդհանրապես հակացուցված է:
Եթե ձեր ննջասենյակում խոլորձ կա, ապա, հավանաբար, դուք հիշում եք, թե առավոտյան արդեն անհասկանալի պատճառով որքան կոտրված եք ձեզ զգում:
Մի բան էլ։ Խոլորձը բացառապես կանացի ծաղիկ է, որը կարող է փչացնել տղամարդկային աուրան, ավելին՝ այն ճնշում է լիբիդոն:
Այդ պատճառով եթե ձեր սիրելի ծաղիկը դեն նետել չեք կարող, ապա գոնե գոնե այնպիսի տեղ հատկացրեք նրան, որտեղ տղամարդը չի լինում: