Steptohealth.ru-ն գրում է, որ, եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունն ու նիհարել, կամ պարզապես օրգանիզմը մաքրել տոքսիններից, ուշադրություն դարձրեք այս ըմպելիքներին:
- Անանուխով ըմպելիք. բաղադրիչներ
- 7 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 70 գրամ
- 7 բաժակ ջուր՝ 1.7 լիտր
- մի կապ անանուխի տերևներ
- 1-2 կիտրոն:
Պատրաստման եղանակը
- Նախ հարկավոր է պատրաստել կանաչ թեյը: Այն ըմպելիքի հիմնական բաղադրիչն է, որը հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը:
- Տարայի մեջ անհրաժեշտ քանակով ջուր լցրեք, եռացրեք, ավելացրեք 7 ճաշի գդալ կանաչ թեյ:
- Թողեք թրմվի 10-15 րոպե, սառեցրեք:
- Ավելացրեք անանուխի տերևները և կտրատած կիտրոնը:
Օգտագործման եղանակը
- Պատրաստի ըմպելիքը պետք է թրմվի մի քանի ժամ:
- Ապա հարկավոր է այն ամբողջ գիշեր թողնել սառնարանում:
- Առավոտյան կարող եք օգտագործել ըմպելիքը: Խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ 1 բաժակ: Խմեք այն 1 շաբաթ: 1 շաբաթից արդեն կզգաք դրական փոփոխությունը:
- Ելակով կոկտեյլ: Այս կոկտեյլը կօգնի օրգանիզմը հագեցնել պրոտեիններով, որոնց շնորհիվ կպահպանեք մկանային զանգվածը: Բացի այդ՝ ելակը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:
Բաղադրիչներ
- 2 բաժակ յուղազրկված կաթ՝ 500 մլ
- 1 բաժակ ելակ՝ 150 գրամ
- ½ բաժակ վարսակի փաթիլներ՝ 50 գրամ
- քիչ քանակով ճարպեր պարունակող 1 բաժակ բնական յոգուրտ՝ 200 գրամ
- ½ բաժակ կտավատի սերմեր՝ 45 գրամ:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված:
- Մրգային կոկտեյլ: Գրեյպֆրուտը միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք այն դարձնում են իդեալական մթերք՝ նյութափոխանակությունն արագացնելու համար:
Բաղադրիչներ
- 2 գրեյպֆրուտի հյութ
- 2 կտոր արքայախնձոր
- 1 բաժակ ազնվամորի՝ 150 գրամ
- ½ բաժակ ջուր՝ 100 մլ:
Պատրաստման եղանակը
- Պատրաստեք գրեյպֆրուտի հյութը և լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք արքայախնձորն ու ազնվամորին:
- Ավելացրեք կես բաժակ ջուր:
- Երբ միասեռ զանգված ստանաք, ըմպելիքը պատրաստ է օգտագործման:
- Խնձորով կոկտեյլ: Խնձորն օգնում է մաքրել օրգանիզմը, նպաստում ճարպերի այրմանը: Այն նաև հնարավորություն է տալիս ամրացնել մկանային զանգվածը և ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Բաղադրիչներ
- 1 բաժակ անյուղ, բնական յոգուրտ՝ 200 գրամ
- 2 բաժակ անյուղ կաթ՝ 500 մլ
- 1 խնձոր
- ½ բաժակ նուշ՝ 75 գրամ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
- դարչին՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
- Յոգուրտն ու յուղազրկված կաթը խառնեք բլենդերում:
- Մանրացրեք խնձորը, հեռացրեք սերմերը, լցրեք բլենդերի մեջ:
- Ավելացրեք նուշն ու խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք:
- Կարող եք ավելացնել մեղրն ու դարչինը՝ ըստ ցանկության:
- Շոկոլադե կոկտեյլ: Այս կոկտեյլը մեծ քանակով պրոտեիններ է պարունակում: Դրան ավելացվում է նաև սուրճ, ինչի արդյունքում նյութափոխանակությունն արագանում է: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել սպորտով զբաղվելուց մեկ ժամ առաջ:
Բաղադրիչներ
- 2 բաժակ անյուղ կաթ՝ 500 մլ
- շոկոլադ կամ կակաո՝ առանց շաքարի
- ½ բաժակ վարսակի փաթիլներ՝ 50 գրամ
- 1 թեյի գդալ սուրճ՝ 5 մլ
- մեղր՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Հենց միասեռ զանգված ստանաք, կարող եք օգտագործել ըմպելիքը:
- Համեմունքներով թեյ: Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 1 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 10 գրամ
- մեղր՝ ըստ ցանկության
- մի փոքր կայենյան պղպեղ
- 1 ճաշի գդալ մանրացած դարչին՝ 10 գրամ:
Պատրաստման եղանակը
- Պատրաստեք կանաչ թեյը:
- Ավելացրեք մեղր, կայենյան պղպեղ:
- Ավելացրեք մեկ ճաշի գդալ դարչին: Լավ խառնեք:
- Մանդարինով և մանգոյով պատրաստված սմուզի: Այս սմուզին իդեալական համադրություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արագացնել նյութափոխանակությունը: Այն օրգանիզմը կհագեցնի անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:
Բաղադրիչներ
- 1 բաժակ մանգո՝ 150 գրամ
- 2 մանդարին
- Կայենյան պղպեղ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը: Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները:
- Հապալասով կոկտեյլ: Այս կոկտեյլը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Այն հնարավորություն կտա արագացնել նյութափոխանակությունը, մաքրել երիկամները: Հապալասն օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ է պարունակում, որոնց շնորհիվ օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:
Բաղադրիչներ
- 1 բաժակ հապալաս՝ 150 գրամ
- 1 բաժակ կաթ՝ 250 մլ:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Եթե հապալաս օգտագործելու հնարավորություն չունեք, այն կարող եք փոխարինել այլ հատապտուղներով:
- Ձմերուկի հյութ: Ձմերուկը ամինաթթու է պարունակում, որը մասնակցում է նյութափոխանակության և ճարպերի այրման գործընթացներին:
Բաղադրիչներ
- 1 բաժին ձմերուկ՝ առանց սերմերի:
Պատրաստման եղանակը: Հեռացրեք ձմերուկի սերմերը, խառնեք բլենդերում: