Marketium.ru-ն գրում է, որ աղ պարունակում են մեր կողմից օգտագործվող մի խումբ մթերքներ։ Հարկավոր է հիշել, որ աղի չարաշահումը բացասաբար է ազդում առողջության վրա և հանգեցնում լուրջ հետևանքների։
Վիճակագրական տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը գերազանցում է օրվա խորհուրդ տրվող չափաքանակը։ Դրա հիմնական աղբյուրն անառողջ սնունդն է։ Աղի մեծ չափաբաժնի օգտագործումը հանգեցնում է սրտի առողջության և ավելորդ քաշի հետ կապված խնդիրների։ Այդ պատճառով չափազանց կարևոր է վերահսկել օգտագործվող աղի մակարդակը։
Օրգանիզմը յուրովի է արձագանքում աղի ավելորդ քանակին. դրա մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
ջրազրկում և ծարավ
միզարձակման կրճատում, մարմնի տարբեր հատվածների այտուցվածություն
զարկերակային բարձր ճնշում
երիկամներում քարերի առաջացում
ճարպակալում
գաստրիտ
ԱՄՆ-ի հիվանդությունների պրոֆիլակտիկայի և դրանց դեմ պայքարի կենտրոնը ներկայացրել է մթերքները, որ աղի հիմնական աղբյուրն են՝ սնեքեր, երշիկեղեն, պիցցա, պանիր, սուպեր, մակարոնեղեն, սենդվիչներ, մսով ռուլետներ, պոպկորն, չիփս։ Հարկավոր չէ այս մթերքն ամբողջությամբ բացառել սննդակարգից, բայց կարելի է կրճատել դրանց քանակը և օգտագործման հաճախականությունը։