Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհի Արեւիկ Ալավերդյանը Հայաստան վերջին այցի ժամանակ նոր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին.«Գաղափարն իմն է: Ցանկանում էի շատ բարի, լուսավոր կադրեր լինեն, որ դիտողին ինչ-որ չափով փոխանցվի իմ սերը տղայիս հանդեպ»,- ասել է նա:

Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ

Լուսանկարահանումն իրականացվել է Երեւանի բուսաբանական այգում, հեղինակը Ռոբերտ Քոլոյանն է.«Նրա հետ աշխատելու շա՜տ առիթներ եմ ունեցել: Իմ լավագույն ընկերներից է: Ինձ համար անփոխարինելի լուսանկարիչ է: Շատ բծախնդիր եմ, այդ պատճառով միշտ նրա հետ եմ համագործակցում: Շատ լավ գիտի ինձ, գիտի՝ ինչ եմ ուզում: Մեր ճաշակները գրեթե միշտ համընկնում են»,-նշել է երգչուհին:

Փոքրիկ Դավիթը մայրիկի պես լուսանկարվելու սիրահար է.«Շատ ուրախ երեխա է, հեշտ է աշխատում ֆոտոխցիկի հետ: Մեր ուզած ֆոտոշարքը ստանալու համար նրան միայն լավ քնել ու ուրախ արթնանալ է պետք:): Շատ ֆոտոշարքեր ունի, արդեն սովորել է»:

Արեւիկի ֆոտոշարքերն այնքան շատ են, որ նա չկարողացավ մտաբերել իր առաջին լուսանկարահանումը.«Վստահ եմ՝ ինչպես հիմա, այդ ժամանակ էլ երկար ու մանրակրկիտ նախապատրաստվել եմ: Ամեն մանրուք կարեւոր է, որպեսզի աշխատանքը ստացվի»:

loading...