Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

NEWS.am-ին հասած տեղեկություններով, որեւէ միջադեպ չի եղել, պարզապես նրան հետապնդել եւ կրակել են: Վիրավորին այս պահին վիրահատում են, իրավապահներն արդեն դեպքի վայրում են, փորձում են պարզել մանրամասները:

Աղբյուրը` panorama.am

loading...