Մոտ մեկ ժամ առաջ Նորագավիթում հրազենային վիրավորում ստացած անձը Սարգիս Ա.-ն է, մոտ 30 տարեկան:
Նրան որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Armtimes.com-ի հետ զրույցում ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ այս պահի դրությամբ շատ մանրամասներ չկան, քանի որ երիտասարդին միանգամից տեղափոխել են վիրահատարան: «Ծանր վնասվածք է, արյունահոսությունով տեղափոխել են վիրահատարան, 2.3 ժամ կտեւի»,- ասաց Մանուկյանը:
Աղբյուրը՝ panorama
loading...