Կամպինասայի համալսարանի գիտնականների խումբը Լիսիո Վելոզոյի ղեկավարությամբ (Licio Augusto Velloso) պարզել է քաշի ավելացման ճշգրիտ պատճառներից մեկը:
Հայտնի է, որ ճարպակալությանը նպաստում են մի շարք գործոններ: Դրանցից մեկը հանդիսանում է աղիների բակտերիաների կազմի փոփոխությունը: Մեծամասամբ նիհար մարդկանց մոտ շատ հանդիպող միկրոօրգանիզմները նպաստում են սննդից օգտակար նյութերի կլանմանը: Նույնիսկ խնձորը ճարպակալությամբ տառապող մարդու համար կարող է ավելի մեծ կալորիականություն ունենալ:
Ճարպակալության երկրորդ խոշոր պատճառը հիպոթալամուսում (ենթատեսաթումբ, գլխուղեղի բաժին, տեղադրված Է տեսաթմբերի տակ, մտնում է միջանկյալ ուղեղի կազմի մեջ) նեյրոնների խմբի վնասվածքն է, որոնք նպաստում են մարդու մոտ հագեցվածության զգացողության առաջացմանը:
Սակայն գիտնականների վերոնշյալ խումբն առանձնացրել է առաջնային պատճառը, որն առաջանում է ավելի վաղ, քան աղիների միկրոֆլորային փոփոխությունը: Մասնավորապես, արյան մեջ լիպիդների մակարդակի ավելացումը նպաստում է հիպոթալամուսում նեյրոնների խանգարմանը: Դա տեղի է ունենում շատ ավելի վաղ, քան մարդ սկսում է քաշ հավաքել:
Աղբյուրը՝ panorama.am