Գիտնականները գրեթե ամեն օր նոր բացահայտումներ են անում մարդու մարմնի մասին, որոնցից մի քանիսը չափազանց զարմանալի ու անհավանական են թվում։
BlogNews-ը հավաքել է նման 15 փաստ, որոնք ապացուցում են, որ մարդու մարմինը սուպերհնարավորություններ ունի։
- Ստամոքսահյութը կարող է հեշտությամբ քայքայել ամբողջական ածելին, սակայն սա պետք չէ փորձով ապացուցել։
- Մարդը կարող է ապրել առանց ստամոքսի, լյարդի 75%-ի, մեկ երիկամի, աղիքների 80%-ի, մեկ թոքի։ Դա չի լինի ամենահաճելի կյանքը, սակայն նույնիսկ այդ ամենի բացակայության դեպքում մարդը կարող է շարունակել ապրել։
- Մարդու մաշկի կյանքի ցիկլը 2-4 շաբաթ է։ Ընդամենը 1 տարում մենք մոտ 0.7 կգ մահացած մաշկ ենք կորցնում։
- Միջին մարդու ոսկորներն այնքան պինդ են, որ դրանց վրա կարող են 16,000 մարդ կանգնել՝ առանց վնասելու։
- Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը ծնոտայինն է։
- Առանց ճկույթ մատի դուք կորցնում եք ձեռքի ողջ ուժի մոտ 50%-ը։
- Մարդու ամենափոքր աղիքի երկարությունը 4 միջահասակ մարդու հասակների գումարին է հավասար։
- Մարդու մարմնում կա մոտ 100,000 կմ արյունատար անոթ։
- Մեր մազերը կարող են դիմանալ 2 փղի զանգվածին։
- Մարդկանց աչքերը ծնվելու պահին սովորաբար կապույտ են լինում, իսկ որոշ ժամանակ անց մեծ մասի դեպքում աչքերի գույնը փոխվում է։
- Մարդը կարող է 3 շաբաթ առանց սնունդի գոյատևել. դա հերիք չէ, մենք կարող ենք 11 օր արթուն մնալ։
- 30 րոպեում մարդու մարմինն այնքան ջերմություն է արտադրում, որ դրանով կարելի է մոտ 2լ ջուր եռացնել։
- Կյանքի ընթացքում մարդու թքագեղձերի արտադրությամբ կարելի է լցնել օլիմպիական 2 լողավազան։
Աղբյուրը՝ BlogNews
loading...