Steptohealth.ru-ն գրում է, որ մաշկի գույնն ապահովող պիգմենտի արտադրության խանգարման հետևանքով կարող են պիգմենտային բծեր հայտնվել։ Դեմքի պիգմենտացիան հայտնի է նաև՝ որպես մելանոզ։ Այն բավական տարածված է կանանց շրջանում և կապված է էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների ակտիվության մեծացման հետ։ Առաջարկվող միջոցները կօգնեն բնական ճանապարհով ազատվել պիգմենտներից։
1. Բանանի և յոգուրտի հիմքով միջոց. բաղադրիչներ
- 1 հասած բանան
- 5 ճաշի գդալ բնական յոգուրտ՝ 90 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Տրորեք բանանը, խառնեք յոգուրտի հետ։
- Դիմակը քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
- Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
2. Կիտրոն և մաղադանոս. բաղադրիչներ
- կես կիտրոնի հյութ
- 3 ճաշի գդալ մաղադանոս՝ 30 գրամ
- 6 ճաշի գդալ ջուր՝ 60 մլ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Քամեք կիտրոնի հյութը, բլենդերում հարեք բոլոր բաղադրիչների հետ։
- Ստացված լոսյոնը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ պիգմենտներ եք նկատում, թողեք 20 րոպե։
- Ուշադրություն. այս լոսյոնը հարկավոր է օգտագործել միայն երեկոյան ժամերին, քանի որ կիտրոնը մաշկը զգայուն է դարձնում արևի լույսի նկատմամբ։
- Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
3. Խաղող և վիտամին E. բաղադրիչներ
- 6 հասած խաղող
- 1 պարկուճ վիտամին E։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Կտրատեք խաղողը, հեռացրեք կուտը, բլենդերում խառնեք վիտամին E-ի հետ։
- Խառնեք այնքան, մինչև կրեմանման զանգված ստանաք։
- Դեմքին քսեք շրջանաձև շարժումներով, թողեք 30 րոպե։
- Լվացեք տաք ջրով։ Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
4. Սմբուկ և մեղր. բաղադրիչներ
- կես սմբուկ
- 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Սմբուկի փափուկ հատվածը բլենդերում խառնեք մեղրի հետ։ Ստացեք խիտ զանգված։
- Քսեք դեմքին, հատկապես այն հատվածներին, որտեղ պիգմենտներ են առաջացել։
- 20 րոպե անց լվացեք։
- Կրկնեք շաբաթը 2 կամ 3 անգամ։
5. Նշի ալյուր և կոկոսի յուղ. բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ նշի ալյուր՝ 20 գրամ
- 3 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 45 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Բաղադրիչները խառնեք այնքան, մինչև կրեմանման զանգված ստանաք։
- Քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
- Դեմքը լվացեք տաք ջրով։
- Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Աղբյուրը՝ 168.am
loading...