Mirkrasoty.life-ը գրում է, որ արևածաղկի սերմերը համեղ են, բայց կարող են նաև վնասել օրգանիզմին: Իհարկե, այն նաև օգտակար հատկություններ ունի, սակայն դրանք օգտագործելուց առաջ հարկավոր չէ մոռանալ այն վնասի մասին, որ այս սերմերը կարող են հասցնել առողջությանը:

Վնասում են ատամների էմալին: Արևածաղկի սերմեր հաճախ օգտագործելն առաջին հերթին` բացասաբար է ազդում ատամների վրա: Արևածաղկի սերմերն ատամների օգնությամբ կեղևազրկելը հանգեցնում է էմալի միկրովնասվածքների: Դրանց պարբերական օգտագործման արդյունքում կարող է նաև կարիես զարգանալ: Արդյունքում՝ էմալը կորցնում է սպիտակությունը, ծածկվում մուգ հետքերով:

Վնասում է կազմվածքին: Արևածաղկի էներգետիկ արժեքը բավական բարձր է՝ 100 գրամում՝ 570 կիլոկալորիա: Եթե հաշվի առնենք, որ որևէ մեկը 100 գրամով չի սահմանափակվում, ստացվում է, որ ընդամենը արևածաղիկ օգտագործելով՝ մարդը կարող է գերազանցել օրվա ընթացքում թույլատրվող կալորիաների քանակը:

Արևածաղիկն առանձնանում է նաև ճարպերի պարունակությամբ. 100 գրամ արևածաղիկը 49.57 գրամ ճարպ է պարունակում: Սա նշանակում է, որ արևածաղկի օգտագործումը ձեզ կօգնի մեծ արագությամբ ավելորդ քաշ հավաքել:

Վնասում է նյութափոխանակությունը: Արևածաղկի սերմերի պարբերական օգտագործումը կարող է նաև այրոցի առաջացման պատճառ դառնալ: Սա գաստրիտի, խոցի, աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների առկայության առաջին նշաններից մեկն է:

Վնասում է ոսկորներին: Արևածաղկի դաշտերը հիմնականում մոտ են գտնվում ավտոճանապարհներին, իսկ այս բույսը սպունգի նման կլանում է դրանց կողմից օդ արտանետվող գազերը, որոնք հայտնվելով օրգանիզմում՝ մի խումբ խնդիրներ են առաջացնում: Կադմիումն առաջինը վնասում է թոքերին, երիկամներին, ապա՝ ոսկորներին: Այս մետաղը խաթարում է կալցիումի յուրացման մեխանիզմը, ինչի հետևանքով ոսկորները թուլանում են: Որքան մեծ է օրգանիզմում կադմիումի քանակը, այնքան մեծ է օստեոպարոզով հիվանդանալու հավանականությունը:

 

Աղբյուրը՝ 168.am

loading...