Սիրո՞ւմ եք տաք շոկոլադ։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է մեկ բաժակ տաք շոկոլադից չհրաժարվելու 5 պատճառ։

1. Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս տաք ըմպելիքը լավացնում է ուղեղի աշխատանքը։ Դրանում պարունակվող նյութերն օգնում են լավացնել արյան հոսքը դեպի ուղեղ և լավացնում թթվածնի մատակարարումը։ Մեկ բաժակ տաք շոկոլադը կօգնի լավացնել հիշողությունը, դրական էներգիա կհաղորդի։

2. Հարուստ է հակաօքսիդանտներով։ Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝ տաք շոկոլադը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։

3. Լավացնում է տրամադրությունը։ Բոլորին հայտնի է, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը։ Այն օգնում է ազատվել սթրեսից, անհանգստությունից ու դեպրեսիայից, քանի որ ազդում է էնդորֆինների արտադրության վրա. խոսքը երջանկության հորմոնի մասին է։

Բացասական կողմերից մեկն այն է, որ տաք շոկոլադը հիմնականում մեծ քանակով շաքար է պարունակում, ինչն այնքան էլ օգտակար չէ առողջության համար։ Դա է պատճառը, որ գերադասելի է օգտագործել տաք շոկոլադ՝ առանց շաքարի։ Այս դեպքում դուք ամենաշատ օգուտը կստանաք դրանից։

4. Նպաստում է անոթների աշխատանքին։ Որոշ մասնագետներ պնդում են, որ տաք շոկոլադը նյութ է պարունակում, որն օգտակար է անոթների համար։ Դրանք մասնավորապես կարող են օգնել նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ պաշտպանում են անոթները և իջեցնում արյան ճնշումը։ Հիշեք, որ տաք շոկոլադը սրտին կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, երբ պատրաստված է առանց շաքարի։

5. Օգնում է նվազեցնել քաշը։ Եթե ցանկանում եք ազատվել մի քանի կիլոգրամից, տաք շոկոլադը կարող է օգնության հասնել, եթե պատրաստված է առանց շաքարի։ Այն բավական շատ կալորիաներ է պարունակում, և կարող եք օգտագործել այն ժամանակ, երբ քաղցր ուտելու ցանկություն է առաջանում։ Միևնույն ժամանակ, այն արագ հագեցնում է, և մեծ քանակով շաքար պարունակող մթերք օգտագործելու ցանկություն չի առաջանում։


Աղբյուրը՝ 168.am

loading...