Fabiosa.com-ը գրում է, որ այս հնարքները կօգնեն պահպանել հագուստի գույնը։

Սև պղպեղ։ Մեկ թեյի գդալ սև պղպեղն ավելացրեք լվացքի մեքենայի մեջ։ Միացրեք սառը ցիկլը։ Պղպեղը կօգնի օճառի մնացորդները դուրս բերել հագուստից։

Աղ։ Մի քանի գդալ աղի օգտագործումը կօգնի կանխարգելել լվացող միջոցների մուտքը հյուսվածքներ՝ թույլ տալով հագուստին լավ տեսք ունենալ։

Քացախ։ Օճառի մնացորդները մաքրելու ևս մեկ արդյունավետ միջոց։ Ընդամենը մեկ ճաշի գդալ քացախ ավելացրեք լվացքին։ Մի անհանգստացեք. երբ հագուստը չորանա, դրա հոտն այլևս ձեզ չի անհանգստացնի։

Կիտրոն։ Այս միրգը հնարավորություն կտա ձեր հագուստին կրկին փայլուն տեսք ունենալ։

Սուրճ։ Սա բնական ներկող միջոց է մուգ հագուստի համար։ Երկու բաժակ սուրճ պատրաստեք, ավելացրեք լվացքին։ Համոզված եղեք, որ լվացքի մեքենայում միայն մուգ հագուստ է։


Աղբյուրը՝ 168.am

loading...