Որդին, կասկածներ ունենալով մոր և իր մտերիմի միջև արտաամուսնական կապի մեջ, վերջինիս դանակահարել է:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը կասկածելով իր մտերիմ Արկադիին մոր հետ արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, 2017 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձորում հանդիպել է Արկադիի հետ և այդ հարցի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել նույն «Երկաթուղայինների այգի», որտեղ էլ Արթուրը իր մոտ գտնվող դանակով 2 հարված է հասցրել Արկադիին:
Հարվածներից մեկը դիպել է Արկադիի պարանոցին, իսկ մյուսը՝ կրծքավանդակի հետին մակերեսի շրջանին:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության նրա առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուրը՝ 168.am