Հնդկաստանի Կարնակատե նահանգում երեք ուսանողներ, փորձելով սելֆի անել, ընկել են գնացքի անիվների տակ: Նրանցից երկուսի դին արդեն ճանաչել են: Երիտասարդները եղել են Բանգալորի ազգային քոլեջի ուսանողներ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ երիտասարդները նկարվելիս ուղղակի չեն կարողացել ադեկվատ գնահատել իրենց և գնացքի միջև եղած հեռավորությունը:
Ավելի վաղ նույն քոլեջի ևս մեկ ուսանող էր մահացել: Երիտասարդի ընկերները պատահաբար նկարահանել են, թե ինչպես է նա խեղդվում: Ընկերներն այնքան են տարված եղել սելֆի անելով, որ չեն նկատել հետին պլանում խեղդվող ընկերոջը:
Աղբյուրը՝ panorama.am
loading...