Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից սպանդ իրագործած ու 59 մարդու կյանք խլած Ստեֆան Փեդոքի ընկերուհին՝ 62-ամյա Մարիլու Դենլին, ողբերգությունից հետո առաջին հայտարարությունն է արել:
Հայտնի է, որ դեպքից հետո նա Ֆիլիպիններից ԱՄՆ է վերադարձել ու արդեն հարցաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ծագումով ֆիլիպինուհին ասել է, որ գաղափար անգամ չի ունեցել կողակցի արյունալի ծրագրի մասին:
«Նա ինձ երբեք չէր ասել կամ չէր արել այնպիսի բան, ինչն ինձ ինչ-որ կերպ կարող էր հուշել սպասվելիք սարսափի մասին»,-փաստաբանի միջոցով տարածված հայտարարությունում ասել է կինը:
Դենլիի խոսքով՝ 64-ամյա Փեդոքը «բարի, հոգատար ու հանգիստ մարդ էր»:
Աղբյուրը՝ 168.am
loading...