Yandex.Taxi-ն մեկնարկում է նոր սակագների շարք՝ «Ստարտ», «Ստանդարտ», «Բիզնես» և «Մինիվեն».

Հայաստանում օգտատերերի շրջանում ակտիվորեն աճում է ավելի հարմարավետ տաքսիի պահանջարկը։ Նոր սակագները կօգնեն ապահովել բարձրորակ ծառայություն եւ համապատասխան դասի մեքենաների մոտեցում։

Ուղեւորների համար էլ ավելի հեշտ և հարմար կլինի ընտրել տաքսի՝ ցանկություններից և պահանջներից ելնելով։

«Ստարտ»՝ սկզբնական մակարդակի սակագին է մատչելի գնով: Այն համապատասխանում է նրանց, ում բավավարարում են տաքսիի հիմնական գործառույթները՝արագ և մատչելի Ա կետից Բ կետ հասնելը։ Մեքենաների մոտեցումը կարժենա 200 ՀՀ դրամ: Այդ գումարի մեջ ընդգրկված են առաջին երկու կիլոմետրերը, այնուհետև ուղեւորությունը կարժենա 100 ՀՀ դրամ մեկ կիլոմետր ճանապարհի համար։

Երկրորդ, «Ստանդարտ» սակագնին վերաբերում են ավելի բարձր դասի տաքսիները։ Այսօրվա դրությամբ Yandex.Taxi –ի աշխատակիցները ստուգել են ավելի քան հազար մեքենա՝ ընտրելով լավագույնները «Ստանդարտ» սակագնի համար։

Նախքան նոր սակագնով աշխատելու իրավունք ստանալը, վարորդները վերապատրաստվել են և հաջողությամբ հանձնել են թեստերը։ «Ստանդարտ» սակագնով հասանելի են 500 ՀՀ դրամից սկսած ուղեւորությունները, ուր նաեւ ընդգրկված են առաջին երեք կիլոմետրերը, այնուհետև ճանապարհի կիլոմետրը՝ 100 ՀՀ դրամ։

«Բիզնես» սակագնի համար նախատեսված են E-դասից ոչ ցածր ավտոմեքենաները՝ Mercedes-Benz, Nissan Teana կամ BMW 5-series։ Ուղեւորությունը հասանելի է 800 ՀՀ դրամից սկսած: Արժեքի մեջ ներառված է երեք կիլոմետր ճանապարհը, այնուհետև ճանապարհի կիլոմետրը՝ 100 ՀՀ դրամ։

«Մինիվեն» հարմար է մեծ խմբով ուղևորության կամ խոշոր ուղեբեռի փոխադրման համար։ Մեքենաների մոտեցումը այդ սակագնով կկազմի 600 ՀՀ դրամ, ներառյալ երեք կիլոմետր ճանապարհը, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը կարժենա 100 ՀՀ դրամ:

«Սակագները նախագծված են հատուկ Հայաստանի համար՝այս ամենը մեծ աշխատանքի արդյունք է, մենք լրջորեն վերանայել ենք ուղեւորության որակի ապահովման նախկին մոտեցումը։ Արմատապես փոխվել են մեքենաների գնահատման համակարգը եւ վարորդների հանդեպ պահանջների մակարդակը։ Նոր շարքի մեկնարկը թույլ կտա իրականացնել հստակ սահման ավտոմեքենաների միջեւ եւ կապահովի նոր որակի մակարդակ ուղևորներին, ովքեր պատրաստ են վճարել քիչ ավել մեծ հարմարավետության համար», – ասում է Գեորգի Հակոբյանը, Yandex.Taxi–ի տարածաշրջանային տնօրեն։

Օրինակ, Կասկադից մինչև Հանրապետության հրապարակ տաքսիով հասնելը «Ստարտ» սակագնով կարժենա 300 ՀՀ դրամ, իսկ ավելի հարմարավետ է «Ստանդարտ» սակագնով՝ 500 ՀՀ դրամ։ Ուղեւորությունը նույն երթուղու համար «Մինիվեն» սակագնով կկազմի 600 ՀՀ դրամ, իսկ “Բիզնես” սակագնով՝ 800 ՀՀ դրամ:

Վճարումը հնարավոր է թե կանխիկ, թե բանկային քարտով հավելվածում. գումարը կգանձվի ավտոմատ կերպով երթուղու վերջում։ Բացի այդ, Yandex.Taxi –ի օգտատերերը միշտ կարող են հեշտությամբ համեմատել բոլոր մատչելի սակագներով ուղեւորության արժեքները մեկ էկրանին, եւ ընտրել, ամենահարմարավետը։


Աղբյուրը՝ 168.am

loading...