ԱՄՆ-ում քաղցկեղի դեպքերի 40 տոկոսն առաջանում է կամ գիրության, կամ այլ պատճառներով, որոնք նույնպես նպաստում են քաշի ավելացմանը։ Այսպիսի եզրահանգման են եկել Քաղցկեղի վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետները։
Այստեղից միակ եզրահանգումը կարող է լինել այն, որ պետք է վարել առողջ ապրելակերպ, որը հանդիսանում է ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցը։
Հետազոտությանը մասնակցել է 630 հազար մարդ, որոնց մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։ Նախագծի վերջում հետազոտողները հայտնաբերել են, որ գիրությունն ու ճարպակալումը սերտորեն կապված է չարորակ ուռուցքների 13 տեսակի առաջացման հետ։ Հիմնականում խոսքը գնում է գլխուղեղի, կրծքի, ստամոքսի, լյարդի, երիկամի, ձվարանների, արգամնդի քաղցկեղի մասին։
Աղբյուրը՝ panorama.am
loading...