Առողջ լնդեր ունենալու և լնդերի արյունահոսությունից ազատվելու համար ատամնաբույժները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել բերանի խոռոչի ճիշտ խնամքին: Նրանց խոսքով՝ հավելյալ դեղամիջոցների ու վիտամինների կարիք չկա: Պարզապես հարկավոր է ժամանակին լվանալ ատամները և ճիշտ խնամել:

Ատամները հարկավոր է լվանալ առավոտյան ու երեկոյան: Առավոտյան ատամները լվանալը կօգնի թարմացնել շնչառությունը, իսկ երեկայան մաքրելը կօգնի ազատվել բերանի խոռոչի մանրէներից ու բակտերիաների և թույլ կտա, որ ատամները մի քանի ժամ հանգստանան կատարյալ մաքուր միջավայրում:

Եթե ատամները ճիշտ մաքրելու դեպքում լնդերն այնուամենայնիվ արյունահոսում են, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել հիգենայի պարագաներին:

Առաջին հերթին հարկավոր է հիշել, որ ատամները մաքրելու համար նախատեսված հատուկ թելը պետք է օգտագործել միայն երեկոյան, երբ արդեն շտապելու կարիք չկա: Այս թելի օգնությամբ կարելի է ազատվել ատամների դժվարհասանելի հատվածներում կուտակված սննդի մնացորդներից:

Բացի այդ, գոյություն ունեն հատուկ փոքրիկ խոզանակներ ատամների համար, որոնք կարող են լինել կոշտ կամ փափուկ և օգնում են մաքրել ատամների այն հատվածները, որոնք հնարավոր չի մաքրել հասարակ խոզանակի միջոցով:

Նաև հարկ է հիշել, որ առողջ ու խնամված լնդերը պետք է ունենան բաց վարդագույն գույն:

Աղբյուրը՝ tert.am

 

loading...