Արյան բարձր խտությունը կարող է դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպիսին են աթերոսկլերոզը, երակների վարիկոզ լայնացումը, արյան գերճնշումը, գլխուղեղի և սրտամկանի կաթվածները, թրոմբոֆլեբիտը և այլն: Այս հիվանդություններից ազատվելու և դրանց առաջացումը կանխելու համար հարկավոր է «ջրիկացնել» արյունը: Սա կնպաստի արյան հոսքի բարելավմանն ու թույլ չի տա, որ այն խտանա:
Բացի այդ, արյան շրջանառության բարելավումը կօգնի սնուցել օրգաններն ու հագեցնել թթվածնով, ինչպես նաև կկանխի խցանումների առաջացումը:
Տարիքի հետ արյունը սովորաբար խտանում է, ինչի հետևանքով առաջանում են վերոնշյալ հիվանդությունները: Սա է պատճառը, որ տարեց հիվանդներին խորհուրդ է տրվում ընդունել ասպիրինի ¼ դեղահաբ կամ նշանակվում են դրա հիման վրա պատրաստված որևէ այլ դեղամիջոց:
Սակայն գոյություն ունեն ավելի անվնաս, պարզ, հասանելի և արդյունավետ միջոցներ՝ դեղաբույսերը: Ժողովրդական բժշկության մեջ արյունը ջրիկացնելու նպատակով օգտագործվում են մեղրուկը (медуница), ոչ սովորական քաջվարդը (пион уклоняющийся), օշինդրը (полынь), եղերդակը (цикорий), տխլենին (лещина), կարմիր երեքնուկը, կովկասյան կնքաբույսը (диоскорея кавказская), ալոճենին, փրփրուկը (таволга), պատրինջը (мелисса), ուռենու կեղևը, իշառվույտը (донник), ակացիան, թթենին:
Շատ օգտակար է նաև ձիակասկը (конский каштан), որը համարվում է արյան բարձր խտությամբ պայմանավորված հիվանդությունների բուժման ամենահզոր ու արդյունավետ միջոցներից մեկը: Հարկավոր է ձիակասկի պտուղները (սերմերը) մուրճով կոտրել, հավաքել շագանակագույն կեղևը և դրա 50 գրամին ավելացնել ½ լիտր օղի: Այս միջոցն անհրաժեշտ է թրմել մութ վայրում երկու շաբաթ, այնուհետև քամել և ընդունել օրական 2-3 անգամ մեկական թեյի գդալ: Թուրմն ընդունելիս այն հարկավոր է խառնել ¼ բաժակ գոլ ջրին: Թուրմն անհրաժեշտ է ընդունել սոված փորին, իսկ սնունդ կարելի է օգտագործել առնվազն կես ժամ անց:
Այս թուրմը կարգավորում է արյան ճնշումը, բարելավում տրամադրությունը, ազատում գլխացավերից ու ականջների աղմուկից: Այն էներգիա է հաղորդում, բարելավում է քնի որակն ու դարձնում մարմինն ավելի «թեթև» ու ենթարկվող: Բացի այդ, այն նպաստում է արյան մաքրմանն ու դրա հոսքի բարելավմանը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ օգնում է վերականգնել շարժունությունը գլխուղեղի կաթվածից հետո:
Սակայն սա արյունը ջրիկացնելու միակ միջոցը չէ: Գոյություն ունեն ևս երկու միջոց, որոնք նախորդի նման արդյունավետ չեն, սակայն շատ ավելի հասանելի են:
Հարկավոր է 100 գրամ մշկընկույզը (мускатный орех) սրճաղացով մանրացնել, ավելացնել ½ լիտր օղի, 2-3 օր թրմել, այնուհետև քամել և ստացված ոգեթուրմն ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 20-30 կաթիլ (ավելացնել ¼ բաժակ գոլ ջրին):
Սխտորը մանրացնել քերիչի կամ մսաղացի օգնությամբ, լցնել որևէ տարրայի մեջ այնքան, որ այն լցնի տարրայի 1/3 մասը, և ավելացնել այնքան օղի, որքան հարկավոր է տարրան ամբողջությամբ լցնելու համար: Այս խառնուրդը հարկավոր է երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ թափահարելով 2-3 օրը մեկ: Պատրաստի ոգեթուրմը հարկավոր է քամել և ստացված հեղուկին ավելացնել նույնքան կիտրոնի թարմ քամված հյութ և նույնքան մեղր: Լավ խառնել և պահել մութ ու սառը վայրում: Ընդունել օրական մեկ ճաշի գդալ քնելուց առաջ:
Սակայն հարկ է հիշել, որ այս միջոցները չի կարելի չարաշահել, քանի որ արյունահոսությունների դեպքում շատ դժվար կլինի ինքնուրույն դրանք դադարեցնելը:
Սննդամթերքից արյան ջրիկացմանն են նպաստում ծովային ձկնատեսակները, սխտորը, սեխը, լորամիրգը, հապալասը, ազնվամորին, գետնամորին, խնձորը, բալը, սալորը, թուրինջը, ցորենի ծլած հատիկները, դդմիկը, վարունգը, կարմիր բուլղարական պղպեղը, լոլիկը, կիտրոնը, ճակնդեղը, դառը շոկոլադը, կակաոն, հալվեի հյութը և կալանխոեն:
Արյան խտացմանն են նպաստում հնդկաձավարը, բանանը, կաղամբը, յուղոտ միսը, երիշիկեղենը, պահածոները, ապխտած սննդամթերքը, ոսպը, սպիտակ հացը, նռան ու խաղողի հյութերը, արոսենու և բռնչու պտուղները:
Դեղաբույսերից արյունը խտացնող են համարվում եզան լեզուն, սրոհունդը, կատվախոտը, հազարաթերթիկը, եգիպտացորենի մազիկները, եղինջը, ձիաձետը, լվածաղիկը և այլն:
Անչափ յուրահատուկ մթերք է նաև հունական ընկույզը: Այն նպաստում է արյան թանձրացմանը, սակայն այլ բույսերի հետ համադրելու դեպքում օգնում է բուժել գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացած խնդիրները, աթերոսկլերոզը, երակների վարիկոզ լայնացումը և մի շարք այլ հիվանդություններ: Նույն ազդեցությունն է ունենում նաև սոֆորա ճապոնականը:
Արյունատար համակարգի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիշել նաև ֆիզիկական ակտիվության մասին: Վազքը, լողը, պարը և մարմնամարզությունը հիանալի միջոց են առողջությունն ու կազմվածքը պահպանելու համար:
Կարելի է ասել, որ արյունատար համակարգի առողջությունը պահպանելու ամենահասանելի միջոցը վազքն է, սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի վազքով զբաղվել առավոտյան ժամերին, քանի որ այս դեպքում բարձր է սրտամկանի կաթվածի հավանականությունը:
Առավոտյան արյունը սովորաբար շատ ավելի թանձր է լինում և սրտամկանը շատ ավելի մեծ դժվարությամբ է ապահովում արյան բնականոն հոսքն անոթներով: Առավոտյան ժամերին հարկավոր է միայն թեթև մարմնամարզություն անել և «տաքացնել» մկանները, իսկ վազով կարելի է զբաղվել միայն երեկոյան ժամերին: