Լիաթոք ծիծաղն ու բարձր տրամադրությունը կրկին երաշխավորված են: Stand up-ը սկսում է նոր եթերաշրջանը: Հայաստանում առաջին անգամ հեռուստաէկրան բարձրացած Stand up ժանրի նոր հեռուստաարտադրանքը խոստանում է այս անգամ էլ զարմացնել ու հիացնել հեռուստադիտողին: BlogNews.am-ի հետ զրույցում հաղորդման պրոդյուսեր Սարգիս Մնոյանը բացել է որոշ փակագծեր:

«Շարունակում ենք այն կոնցեպտուալ քաղաքականությունը, որի միջոցով փորձել ենք ապահովել մեր նախագծի   գունապնակն ու մարդկանց բազմազանությունը: Կարծում եմ՝ հենց դա էր հաղորդման առաջին եթերաշրջանի հաջողության ամենակարևոր գրավականը: Մենք ունենք նոր դեմքեր, որոնք հետաքրքիր են իրենց ոճային առանձնահատկություններով ու թեմատիկ ուղղվածությամբ: Նրանք էլ ավելի են հարստացնելու հաղորդման բովանդակությունը»:

Արդեն սիրված ստենդափերներ Աղասին, Գուգոյին, Մաշային այս եթերաշրջանում միանում է ամենաանսպասելի դեմք՝ հնդիկ երիտասարդ Շաֆին: Նրան հեռուստադիտողը հիշում է դեռ առաջին եթերաշրջանից. «Շաֆիին լավ կատակերգուի պոտենցյալ ունի: Սովորում է Հայասատանում ու շատ լավ է խոսում հայերեն: Մենք համագործակցել ենք առաջին եթերաշրջանի վերջում, նկարահանել ենք փորձնական ելույթ, որը նրա մոտ լավ ստացվեց: Այս անգամ էլ է նա մեր կողքին: Ունենք ևս երեք սթենդափերներ, որոնցից երկուսը հեռուստադիտողի համար կրկին նորություն են լինելու: Մեզ հետ է նաև Արտուշ Գևորգայնը, ով բավականին մեծ փորձ ունի հումորի ասպարեզում որպես սցենարիստ ու դերասան: Նա հիմա իր կուտակած փորձն ու դեռ չծախսած հնարավորությունները կօգտագործի  Stand up-ի բեմում»:


Բարձրորակ ու ինտելեկտուալ ժամանցային ծրագիր ստեղծելու գաղափարն անտարբեր չի թողել Արմենիա Պրեմիումի հավատարիմ գործընկեր Ucom ընկերությանը, որ մշտապես թարմացվող հեռուստածրագրերի կողմնակից է. «Հումորը մեր ազգային բնութագրի կարևորագույն առանձնահատկությունն է, իսկ Ucom-ը՝ որպես հայկական օպերատոր, մեծ պատրաստակամությամբ է աջակցում այդ նախագծին: Հիշեցնենք, որ Արմենիա Պրեմիումի այս և մյուս որակյալ հեռուստաարտադրանքն, ինչպես միշտ, եթերից մեկ օր առաջ հասանելի է «Տեսավարձույթ» բաժնում»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Stand up-ի հեղինակները գոհ են մինչ այս ստացած արձագանքներից, պատրաստ են եղել լսելու նաև քննադատությունները. «Իրականում լսել ենք և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ, որովհետև, առաջին հերթին, ժանրը լայն հեռուստադիտողին այդքան էլ հայտի չէր: Միանգամից հեշտ է ընկալել, որ հումորային նախագիծ է,  բայց ոչ մի ակտիվ գործողություն տեղի չի ունենում։ Օրինակ՝ չկան  մանրապատումներ, խաղարկային դրվագներ, մի փոքր բարդ է: Մարդկանց՝ դրան ընտելացնելը որոշակի ժամանակ է պահանջում: Կարծում եմ՝ մեզ մոտ  ստացվել է, ու այն, որ լինելու է երկրորդ եթերաշրջան, խոսում է հենց դրա մասին»:

Stand up քոմեդիի երկրորդ եթերաշրջանը Ucom ցանցի բաժանորդների տուն կմտնի հոկտեմբերի 20-ից՝ իր նոր ու կրեատիվ սթենդափերներով, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իրականության հումորային դեպքերն ու դեմքերը՝ սեփական մեկնաբանությամբ: Խնամքով ընտրված ու բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված  յուրաքանչյուր համարը հեռուստադիտողին ծիծաղելու, լիցքաթափվելու ու նաև մտածելու առիթ կտա:


Աղբյուրը՝ BlogNews

loading...