Յուրաքանչյուր մարդ գիտի այն մասին, որ մարմնի բարձր ջերմությունը խոսում է առողջության հետ կապված խնդիրների մասին: Սակայն մարմնի չափից շատ ցածր ջերմությունը (հիպոթերմիա) ևս կարող է խոսել հիվանդության առկայության մասին, հատկապես եթե այն երկարատև բնույթ է կրում:
Նման վիճակը վտանգավոր է նրանով, որ ի տարբերություն տենդի, այն չի պատճառում լուրջ անհարամարություններ. հիվանդներն առհասարակ բողոքում են միայն թուլությունից, քնքոտությունից ու անտարբերությունից, երբեմն այդ ախտանշաններին ավելանում է նաև սարսուռն ու վերջույթներում սառնության զգացողությունը: Շատ մարդիկ նման ախտանշանների առկայության դեպքում դիմում են բժիշկի ու կարծում են որ դա հոգնածության հետևանք է: Այնուամենայնիվ բժշկական միջամտությունն այստեղ անհրաժեշտ է:
Ցածր է համարվում մարմնի այն ջերմաստիճանը, որը ցածր է 35,8 °С.-ից: Ցածր ջերմաստիճանի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:
1. Ցածր հեմոգլոբինը
Հեմոգլոբինի անբավարարությունը հիմնականում առաջանում է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի հետևանքով և հաճախակի դառնում է մարմնի ջերմաստիճանի նվազման պատճառ ու ուղեկցվում է համապատասխան ախտանշաններով` հոգնածություն, կենսունակության կորուստ ու ալարկոտություն, մտավոր կարողությունների նվազում և այլն:
2. Ներքին արյունահոսություն
Ներքին արյունահոսության առաջացման պատճառ կարող է լինել վնասվածքը կամ վնասվածքների ձեռքբերման հետևանաքով անոթների թափանցելիության բարձրացումը, ուռուցքների աճը, նյութափոխանակության խանգարումներն ու այլն:
Քրոնիկ գործընթացը չունի ակտիվ արտաքին արտահայտվածություն ու արյան կորուստը դրսևորվում է միայն ընդհանուր առողջական վիճակով: Վերջինիս նախանշաններից մեկը կարող է լինել մարմնի ջերմաստիճանի նվազումը: Ավելացնեք, որ այն բավականին վտանգավոր վիճակ է ու պահանջում է արագ բժշկական միջամտություն:
3. Հղիություն
Հորմոնալ ֆոնի կտրուկ տատանումները կարող է խթանել հիպոթերմիայի առաջացումը: Առանց պաթալոգիայի ընթացող հղիության դեպքում, մարմնի ջերմաստիճանի նորմալ վիճակի վերադառնալու պրոցեսը կախված է այն հանգամանքից, թե ինչպես է կինը հարմարվում իր նոր վիճակին:
4. Անոթների հետ կապված խնդիրներ
Երբեմն մարմնի ջերմաստիճանի նվազումը կրում է կանոնավոր բնույթ ու ուղեկցվում է այնպիսի երևույթներով ինչպիսիք են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, վառ լուսավորության կամ բարձր երաժշտության նկատմաբ գերզգայնությունը:
Այս համալիր ախտանշանները բնորոշ են անոթային դիստոնիային: Տհաճ զգացողություններն առաջանում են անոթների կտրուկ, կարճաժամկետ լայնացման հետևանքով:
5. Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ խախտված է էներգիայի հիմնական աղբյուրի՝ գլյուկոզայի օքսիդացման մեխանիզմը: Պաթալոգիկ գործընթացի սկզբում նկատվում է շարունակական քաղցի զգացողություն, մարմնի քաշի ավելացում ու առաջանում է օրգանիզմի ջերմաստիճանի տատանումներ (այդ թվում նաև վերջինիս հաճախակի կամ կայուն նվազում):
6. Մակերիկամների պաթոլոգիա
Մարմնի ջերմաստիճանի նվազումը կարող է նաև կապված լինել մակերիկամային կեղևի աշխատանքի խանգարումների հետ , որի դեպքում առաջանում է կորտիզոլ, ալդոստերոն ու անդրոգենին հորմոնների դեֆիցիտ: Այն առաջացնում է նաև հետևյալ վիճակները՝ հիպոտոնիա, տախիկարդիա, առիթմիա, ախորժակի կորուստ, կլանման խանգարում, տրամադրության հաճախակի տատանումներ (դյուրագրգռություն, արտասվել և այլն..):
7. Գլխուղեղի ուռուցք
Օրգանիզմում մշտական նորմալ ջերմության պահպանման համար պատասխանատու կենտրոնը գտնվում է հիպոթալամուսում: Այդ տարածքում առաջացող նորագոյացությունները (բարորակ կամ չարորակ), խանգարում են ջերմահաղորդման կանոնավոր գործընթացը:
Գլխուղեղի ուռուցքով տառապող հիվանդները գլխացավերի ու գլխապտույտների հետ զուգահեռ ունենում են նաև սարսուռ ու վերջույթներում սառնության զգացողություն:
8. Ասթենիկ համախտանիշ
Ասթենիկ համախտանիշի առաջացման անբաժանելի պատճառներից մեկը հանդիսանում է մարդու հյուսվածքներում թթվածնի դեֆիցիտի առկայությունը: Այդ ընթացքում դանդաղում են օգսիդացման գործընթացներն ու ու օրգանիզմի էներգիա ստանալը: Մարդկանց մոտ նկատվում է հևոց, մաշկի գունատություն, հավասարակշռության ու տեսողության խանգարում, ալարկոտություն և այլ:
9. Մաշկի ախտահարվածություն
Հիպոթերմիան հաճախակի հանդիպում է նաև այն հիվանդների մոտ, ովքեր տառապում են մաշկաբորբով, պսորիազով, կամ այնպիսի ծանր հիվանդությամբ ինչպիսին է իխտիոզը:
10. Սուր շնչառական վիրուսային վարակ
Սեզոնային վիրուսային ինֆեկցիաները ընդունված է ասոցացնել մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ, սակայն դա միշտ չէ, որ այդպես է: Ջերմությունը հիմնականում նկատվում է հիվանդության առաջին 2 օրերին, սակայն կազդուրման շրջանում շատ հիվանդների տանջում է թուլությունն ու հիպոթերմիան (առավոտյան մարմնի ջերմությունը 36 աստիճանից վերև չի բարձրանում), որոնք կապված են ապրած սթրեսի ու օրգանիզմի պաշտպանիչ ուժերի նվազման հետ:
11. Թունավորումը
Մարմնի ցած ջերմաստիճանը երբեմն առաջանում է քիմիական նյութերի, սննդամթերքի կամ դեղամիջոցների հետևանքով առաջացած թունավորման արդյունքում: Այն բացատրվում է կենսականորեն կարևոր ֆունկցիանների «ընկճվածությամբ» (շնչառություն, սրտի աշխատանք և այլն…): Օրգանիզմը նույն կերպ կարող է արձագանքել նաև ալկոհոլի չարաշահման դեպքում:
12. Ցրտահարություն
Երկար ժամանակ սաստիկ ցուրտ եղանակին դրսում մնալը կամ անձրևի տակ գտնվելն առաջացնում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ նվազում, ինչպես նաև ուղեկցվում է դողով ու մաշկի գունատությամբ: Եթե տուժածին հաջողվի արագ տաքացնել, տհաճ նախանշանները կանհետանան: Դա նշանակում է որ բժշկական միջամտության կարիք այլևս չկա: Սակայն նշենք որ, ցրտահարությունը կարող է ունենալ շատ տհաճ հետևանքներ առողջության համար:
Հիպոթերմիան անհանգստացնող նախանշան է, որը պահանջում է լիարժեք հետազոտություն: Այդ ախտանշանին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել, սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, այլ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը:
Աղբյուրը՝ Tert.am