Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի երկրորդ տարածված տեսակն է, որը հազարավոր կյանքեր է խլում: Բարեբախտաբար՝ ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս ախտորոշել հիվանդությունը վաղ փուլերում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդի լիակարտար առողջացումը:

 

Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշանները

Այս հիվանդությունը երբեք առանց ախտանշանների չի լինում. դրան նախորդում են արգանդի վզիկի էպիթելային հյուսվածքների փոփոխությունները, որոնք էլ ուղեկցվում են որոշ ախտանշաններով:

 

1.      Անոմալ հեշտոցային արյունահոսություններ

Դաշտանային ցիկլի մեջտեղում, սեռական ակտից կամ դաշտանադադարից հետո նկատվող արյունահոսությունը բավական լուրջ խնդիր է, որի դեպքում հարկավոր է շտապ բուժզննում անցնել:

 

2.      Արտասովոր արտադրություն

Քաղցկեղի նախնական փուլի մասին կարող է վկայել մեծ քանակությամբ հեղուկ արտադրությունը, ինչպես նաև արյունախառը սպիտակ արտադրությունը: Տհաճ հոտով շիճուկային արտադրությունն ի հայտ է գալիս ավելի ուշ, երբ հիվանդությունը խորանում է:

 

3.      Ցավ որովայնի ստորին հատվածում

Կոնքի հատվածի մշտական ցավը կարող է լինել տարբեր հիվանդությունների ախտանշան, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

4.      Դժվարամիզություն

Ուռուցքի աճը հանգեցնում է միզածորանների սեղմվածության և միզարձակության հետ կապված խնդիրների առաջացման, սակայն երբ հիվանդությունն ախտահարում է նաև միզապարկը, ապա կարող է նկատվել հաճախամիզություն:

 

5.      Ոտքերի այտույցներ ու ցավեր

Ավշային անոթների սեղմվածությունը հանգեցնում է ոտքերում հեղուկի լճացման: Ավշային հանգույցների հատվածում քաղցկեղի տարածման մասին կարող են վկայել ազդրերի կամ սրբանոսկրի հատվածի ցավերը:

 

6.      Քաշի կտրուկ նվազում

Քաղցկեղի դեպքում օրգանիզմը հիվանդության դեմ պայքարելու համար արտադրում է յուրահատուկ սպիտակուցներ՝ ցիտոկիններ, որոնք ակտիվորեն քայքայում են ճարպերը:

Հարկավոր է հիշել, որ արգանդի վզիկի քաղցկեղը կարելի է լիովին բուժել, հատկապես՝ նախնական փուլերում: Խնդիրն այն է, որ կանայք հաճախ անտեսում են իրենց առողջությունը և պարբերաբար բուժզննում չեն անցնում, ինչի հետևանքով էլ խնդիրը բարդանում է:


Աղբյուրը՝ Tert.am

loading...