Արյան գերճնշման առաջին ախտանշանները սովորաբար չեն տարբերվում հասարակ գերհոգնածության ախտանշաններից, ուստի հիվանդների կեսից ավելին իրենց հիվանդության մասին կարող են լսել միայն շտապ օգնության բժշկից՝ արդեն խիստ ծանր վիճակում հայտնվելուց հետո:
Հիվանդի ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն հանգստից հետո այդ ախտանշանները որոշ ժամանակով կանհետանան: Նա կարող է ցավոտ զգացողությունները կապել հոգնածության հետ և երկար ժամանակ չդիմի բժշկի: Ժամանակի ընթացքում զարկերակային գերճնշումը կարող է հանգեցնել ստենոկարդիայի, գլխուղեղի կաթվածի և սրտի կաթվածի:
Վտանգի մասին զգուշացնող վտանգավոր ախտանշաններն են ականջներում լսվող աղմուկը, գլխացավերը, գլխապտույտները, հոգնածության զգացումն ու հիշողության վատացումը: Շատ կարևոր է, որպեսզի հիվանդությունը ժամանակին ախտորոշվի ու բուժվի:
Միջոցներ արյան գերճնշման դեմ
Անհրաժեշտ բուժզննումից և անալիզները հանձնելուց հետո, որպես կանոն, նշանակվում է դեղերի համալիր՝ ուղղված ճնշման բարձրացումը կանխելուն, ինչպես նաև դիետա, որը պարունակում է կենդանական ծագմամբ մթերքու աղ պարունակող համեմատաբար քիչ ուտեստներ:
Ճնշման տատանումները կարգավորելու և կանխարգելելու համար նաև շատ օգտակար է արևածաղկի սերմեր եփուկը: Այս սերմերը հարուստ են նիկոտինաթթվով (վիտամին B3), որը լայնացում է անոթները և բարելավում արյան հոսքը:
Բաղադությունը (մեկ օրվա չափաբաժին).
· 1 բանկա (500 մլ) արևածաղկի չմաքրած հում սերմեր,
· 2 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը.
1. Արևածաղկի սերմերը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը և դնել կրակին:
2. Երբ ջուրը եռա, թուլացնել կրակը, ծածկել թուրմը կափարիչով և եփել ևս 2 ժամ:
3. Վերցնել կաթսան կրակից և քամել թուրմը:
Թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում՝ ոչ շատ մեծ չափաբաժիններով (100 մլ): Բուժման կուրսի տևողությունն է 2 շաբաթ, որից հետո հարկավոր է անել հինգ օր տևողությամբ դադար և կրկնել կուրսը: Եթե ստացված քանակությամբ թուրմը խմել չի ստացվում, կարելի է պատրաստել նաև դրա կեսը:
Սակայն հարկ է հիշել, որ կայուն արդյունքի հասնելու համար հարկավոր է պարբերաբար օգտագործել թուրմը, սակայն պետք չէ նաև մոռանալ բժշկի խորհուրդների մասին:
Աղբյուրը՝ Tert.am