Սա մաշկի սպիտակեցման ամենալավ գաղտնիքներից մեկն է։ Այն շատ արդյունավետ է և սպիտակեցնում է մուգ մաշկը բնական բաղադրիչների շնորհիվ։ Այս միջոցը վերացնում է մաշկի կնճիռները, մուգ հետքերը և դարձնում է ձեր մաշկը առողջ։ Սկրաբը դարձնում է ձեր մաշկը գեղեցիկ, հարթ և փայլուն։
Քայլ 1 — Սկրաբ
Ձեզ անհրաժեշտ է՝
Մեղր + նարնջի հյութ + շաքարավազ + կիտրոն։
Ի՞նչ պետք է անել։
- Ամանի մեջ լցրեք 2 գդալ մեղր։
- Ավելացրեք 3 գդալ նարնջի հյութ։
- Ավելացրեք 1 գդալ շաքարավազ։
- Խառնեք ամբողջը և վերջ, ձեր սկրաբը պատրաստ է։
- Ճզմեք կես կիտրոնը այդ սկրաբի մեջ և նուրբ շարժումներով քսեք այն ձեր մաշկին 25 րոպեի ընթացքում։
Քայլ 2 — Դիմակ
Ձեզ անհրաժեշտ է
Բրնձի ալյուր + նարնջի հյութ + ջրածնի պերօքսիդ + շի կարագ
Քայլերը
- Ամանի մեջ լցրեք 3 գդալ բրնձի ալյուր։
- Ավելացրեք կես գդալ 5%-անոց ջրածնի պերօքսիդ։
- Խառնեք։
- Ավելացրեք 4 գդալ շի կարագ. այն դարձնում է ձեր մաշկը հարթ և պահպանում է մաշկի խոնավությունը։
- Հիմա ավելացրեք բավարար քանակությամբ նարնջի հյութ, մինչև ստանաք հարթ մածուկ։
- Քսեք այդ դիմակից հաստ շերտ ձեր մաշկին և թողեք այն 30 րոպե։
30 րոպե հետո լվացեք մաշկը բրնձաջրով։
Աղբյուրը՝ BlogNews
loading...