Այսօր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ դերասանուհի Էլինա Ջանիբեկյանը տոնում է իր ծննդյան օրը։

Instagram-ի իր էջում վերջինս լուսանկար է հրապարակել՝ անկեղծ մեկնաբանելով.

«Անկեղծորեն կարծում եմ, որ Instagram-ն այն վայրը չէ, որտեղ պետք է կիսվել ամենանվիրական բաներով և անձնական կյանքը  հանրային, իսկ երեխաներին որոշ չարախոսների քննարկման առարկա դարձնել։ Այդ պաճառով ես կիսվում եմ միայն ինքս ինձնով, ինձ հարազատ վայրերով, հետաքրքիր պատմություններով, էպատաժային կերպարներով, որովհետև Instagram-ը ստեղծագործելու համար որոշակի վայր է, որը մարդկանց պետք է դրական էմոցիաներ պարգևի։ Իմ հետ կապված բացասական մեկնաբանություններն ինձ չեն զայրացնում, բայց ես էլ ունեմ իմ «աքիլեսյան գարշապարը», որը երբեք քննարկման չեմ դնում։ Բոլոր մարդիկ տարբեր են, և մենք պետք է ադեկվատ ընդունենք և հասկանանք, որ մեր աշխարհը չպետք է գոյություն ունենա առանց չարի։ Որպեսզի այն չհաղթանակի, պետք է պայքարենք մինչև հաղթելը։

Ինչու եմ այս ամենը գրում, որովհետև այսօր իմ ծննդյան օրն է, ես 35 տարեկան եմ և կարող եմ թույլ տալ մի քիչ անկեղծանալ։ Ինձ Աստված սիրտ է պարգևել, որը ես համարում եմ երկնքից ամենամեծ նվերը, իսկ երբ ես ավելի մեծացա, նա ինձ պարգևեց մայրանալու բերկրանքը. դա ամենակարևորն է, որն ունեմ իմ կյանքում։ Իմ երջանկությունն իմ հարազատները, մտերիմներն ու ընկերներն են, ովքեր իմ կյանքում շատ են և ես նրանց շատ եմ սիրում ու կարևորում։ Մնացած բաները, իհարկե, հրաշալի են, բայց ամեն դեպքում դրանք «մնացած բաներն» են, այդ պատճառով ինձ համար այս ուրախալի օրը ցանկանում եմ բոլորին մաղթել, որ Աստված պահպանի մեր հազարատներին, մտերիմներին ու ընկերներին։ Գնահատենք յուրաքանչյուր վայրկյանը, որ մեզ տալիս է կյանքը և ուղղակի երջանիկ լինենք, իսկ իմ Հայաստանին ու Արցախին ցանկանում եմ բարգավաճում և խաղաղ երկինք, բոլորին բարիք ու խաղաղություն։ Ես քեզ սիրում եմ կյանք»։


Աղբյուրը՝ 168.am

loading...