Քրիսթալ Դեյվիսը, ով փորձարկել է տաք մեղրը թարմ քամած կիտրոնաջրով, healthylifetricks.com-ի հետ կիսվել է իր գաղտնիքներով: Ձեզ ենք ներկայացնում նրա պատմությունը: «Մեկ տարի առաջ սկսել եմ փորձարկել այս բնական միջոցը: Ցանկանում էի տեսնել՝ արդյոք կօգնի՞, թե՞ ոչ, արդյունքը ապշեցուցիչ էր,- ասել է Քրիսթալը,- ես հիացած եմ այս ըմպելիքով՝ մի քանի պատճառով: Նախ՝ ամբողջ տարվա ընթացքում չեմ ունեցել ստամոքսի հիվանդություն, մրսածություն կամ գրիպ: Նախկինում ես տոնզիլիտ եմ ունեցել և հաճախակի էի վարակվում տարբեր վիրուսներով և գրիպով: Համոզված եմ՝ շատերդ եք տառապում դրանից: Հենց սկսեցի օգտագործել այս խառնուրդը՝ նմանատիպ տհաճ հիվանդություններն ինձ հանգիստ թողեցին: Երկրորդ՝ այլևս սուրճի կարիք չունեմ: Այս խառնուրդը խմելիս՝ մոռանում եմ սուրճի մասին, քանի որ օրգանիզմս ստանում է բավականաչափ էներգիա: Այն առավոտյան ավելի լավ է արթնացնում, քան սուրճը: Հենց առաջին շաբաթների ընթացքում գլխացավերս դադարեցին»:

Խառնուրդի բաղադրությունը

Պետք է վերցնել կես կիտրոնի հյութ, մեկ թեյի գդալ մեղր և մեկ բաժակ եռացրած ու փոքր-ինչ սառեցրած ջուր, բոլորը միասին խառնել տարայի մեջ և խմել:

loading...