Արթուր Հակոբյանի եւ Սվետլանա Բոսնոյանի կյանքի կարեւորագույն իրադարձություններին BRAVO.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Այսօր էլ ուրախ ենք առաջինը հայտնել, որ շուտով կծնվի ամերիկաբնակ ամուսինների առաջնեկը: Երգահան-հաղորդավարուհին ամուսնուն դուստր կպարգեւի:

Սվետլանա Բոսնոյանը


«Արթուրի համար լուրը շատ սպասված էր, հատկապես, որ աղջիկ ենք ունենալու: Առանձնահատուկ քնքշությամբ ու հոգատարությամբ է սպասում նրա հետ առաջին հանդիպմանը»,- մեզ հետ զրույցում ասել է Սվետլանան:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը


Ապագա մայրիկը նշել է, որ իրեն շատ լավ է զգում, շարունակում է աշխատել ու ստեղծագործել: Իսկ երեխան կծնվի ձմռանը.«Ժապավեններով ու տիկնիկներով սպասում ենք նրա լույս աշխարհ գալուն: Փետրվարին մեր ընտանիքի երջանկությունը լիակատար կդառնա: Դեռ անվան ընտրության ու անհրաժեշտ իրերի գնումների հարցում չենք շտապում, բավական ժամանակ ունենք, կհասցնենք:)»:


Աղբյուրը՝ Bravo.am

loading...