Դերասանուհի Սիլվի Բարկովային հեռուստադիտողն արդեն երկար ժամանակ է, ինչ էկրաններին չի տեսնում: Life.panorama.am-ը փորձել է պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը եւ արդյոք նրան կտեսնենք «Դոմինոյի» վերջին եթերաշրջանում:
«Եթե Հայաստանում լինեի ինձ երկու տարբեր նախագծերում կտեսնեիք, որոնց առաջարկը facebook-ի միջոցով օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին ստացա։ Սակայն Հայաստանում չլինելու պատճառով, մերժեցի»,- նշեց Սիլվին, բայց վստահեցրեց, որ «Դոմինո»-ի վերջին եթերաշրջանում ինքը եւս մասնակցություն կունենա.
«Ինձ տեսնելու եք նախագծում։ «Դոմինոյում» տեղի ունենալիք զարգացումների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ չգիտեմ։ Միայն գիտեմ, որ նոր դերասաններ ենք ունենալու` ի դեմս Հովհաննես Ազոյանի: Կարծում եմ` մեզ բոլորիս հետաքրքիր, ծիծաղաշարժ ու շատ դրական եթերաշրջան է սպասվում: Ինքս անհամբեր սպասում եմ «Դոմինոյին»,- ընդգծեց դերասանուհին:
Սիլվիի ոչ հայկական արտաքինից ելնելով` ռեժիսորները նրան կարող են բազմաժանր դերեր վստահել, սակայն հետաքրքրվելով, թե դեասանուհին անձամբ ի՞նչ կերպարի մասին է երազում, պատասխանեց.
«Կցանկանամ գեղարվեստական ֆիլմում մելոդրամա ժանրի հերոսուհու մարմնավորել: Դա ինձ շատ հետաքրքիր կլինի»:
Ի դեպ` Սիլվի Բարկովան արդեն երեք ամիս է, ինչ Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ միասին մեկնել է երկարատեւ հանգստի: Դերասանուհին հրաժարվեց ասել, թե որ երկրներում է անցկացնում հանգիստը, բայց նշեց, որ հաջորդ կանգառը կցանկանար լիներ Բալլին կամ Բրազիլիան:
Զրույցի վերջում երկար խոսել չսիրող դերասանուհուց փորձեցինք հետաքրքրվել, թե այժմ ի՞նչ է կատարվում նրա անձնական դաշտում, կամ այլ կերպ ասած` Սիլվի Բարկովայի սիրտն ազա՞տ է, թե ոչ, սակայն այս դեպքում էլ Սիլվին արտահայտվեց կարճ ու խորհրդավոր.
«Երկուսի դեպքում էլ չգիտեմ, ժամանակը ցույց կտա…»:

Աղբյուրը՝ panorama.am
loading...