Էտտա Ու Չժոլինը՝ հանրահայտ դերասան Ջեկի Չանի դուստրը, սոցցանցում խոստովանել է, որ ինքը լեսբուհի է: Նա   լուսանկար է հրապարակել, որի ներքո էլ մակագրել է. «Եթե ինչ-որ մեկը չհասկացավ, ապա այո, ես լեսբուհի եմ»:

Ըստ  շրջանառվող լուրերի՝ Չժոլինի ընկերուհին Էնդի Օտն է: Նա նույնպես լուսանկար է հրապարակել և անկեղծացել, թե որքան դժվար է չհասկացված լինելը՝ հանրության կողմից:

«Մենք ինտերնացիոնալ քաղաքում ենք ապրում, և այնուամենայնիվ, այստեղ կեղծ բարեպաշտներ կան: Բայց դա կարևոր չէ, որովհետև ես գիտեմ, որ դու ամեն առավոտ կողքիս ես: Սիրում եմ քեզ»,- գրել է աղջիկը:


Աղբյուրը՝ panorama.am

loading...