Անեմիան կամ սակավարյունությունը վիճակ է, որի դեպքում արյան մեջ նվազում է լիարժեք աշխատունակ կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների քանակությունը: Անեմիան կարող է ուղեկցել մի շարք հիվանդություններին և շատ հաճախ համարվում է միայն ախտանշան: Այն դրսևորվում է հեմոգլոբինի՝ էրիթրոցիտների երկաթ պարունակող պիգմենտի մակարդակի նվազմամբ: Սա այն պիգմենտն է, որն արյանը կարմիր գույն է հաղորդում:

Հարկ է հիշել, որ անեմիան լուրջ խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ վտանգավոր հիվանդություններով, ուստի այն ոչ մի դեպքում չպետք է անտեսվի, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել: Անեմիայով դրսևորվող հիվանդությունների ու վիճակների շարքին են դասվում.

·        դաշտանը

·        վիտամին B12-ի և ֆոլաթթվի աղերի դեֆիցիտը,

·        ՄԻԱՎ-ը,

·        Կրոնի հիվանդությունը,

·        գլյուտենային էնտերոպաթիան,

·        քրոնիկական երիկամային անբավարարությունը,

·        հիպոթիրեոզը,

·        օնկոլոգիական հիվանդությունները,

·        օձերի կամ սարդերի խայթածը,

·        երիկամային անբավարարությունը,

·        գաստրիտը,

·        ստամոքսի խոցային հիվանդությունը և այլն:

Նման խնդրի դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ խորհրդակցել մասնագետի հետ և անցնել անհրաժեշտ բուժզննումը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար: Անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգին, վարակաբանին, նեֆրոլոգին, ուռուցքաբանին կամ գաստրոէնտերոլագին:

Բացի այդ, հարկ է հիշել, որ անեմիայի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել վիճակը: Նման խնդիրների դեպքում միայն որակավորված մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել ճիշտ բուժումը:


Աղբյուրը՝ tert.am

loading...