Asekose.am -ը գրում է՝
Հայտնի շոումեն և հումորի վարպետ Միխայիլ Գալուստյանը երկար տարիներ ՈՒՀԱ-ի «Утомленные солнцем» Սոչիի թիմում հանդես էր գալիս Սիրանույշ տատիկի հորինած կերպարում, և ահա, վերջապես, նա գտել է տատիկին իրական կյանքում, փոխանցում է Sputnik Արմենիան:
Գալուստյանը երկու տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում և տակը գրել. «Նա գոյություն ունի»:
Հումորիստի հետևորդներն անմիջապես արձագանքել են սիրված արտիստի գրառմանը՝ գրելով. «Այ քեզ բան. Սիրանույշն՝ իրականում», «Անցած հանգստյան տոներին Սոչի մեկնեցինք, հյուրանոցի տիրուհին Սիրանույշ տատիկն էր: Հիշեցինք ՈՒՀԱ-ն, Միշա, Դուք շատ հստակ էիք փոխանցում տեղի կոլորիտը»:
loading...