«Հայաստանի ձայնը» նախագիծը միշտ եղել է շատ սպասված և ամենակարևորը`շատ ռեյթինգային, քանի որ իր ձևաչափով միանշանակ տարբերվել է այլ հեռուստաալիքներով ցուցադրվող երաժշտական նախագծերից: Ինչ մեկնարկել է նախագծի չորրորդ եթերաշրջանը բավականին շատ քննադատություններ եմ լսում, բայց ի՞նչի: Օրինակ` ինչի չեք ասում, որ Հայաստանի ձայնը մի նախագիծ է, որ հնարավորություն է տալիս տաղանդավոր երիտասարներին ինքնադրսևորվելու, ներկայանալու, ճանապարհ հարթելու: Հիշեք, թե ինչ տաղանդավոր անուններ բացահայտվեցին նախագծի նախորդ եթերաշրջանների ժամանակ` Մաշա Մնջոյան, Ռաիսա Ավանեսյան, Աննա Խանչալյան: Ինչքան տաղանդավոր երիտասարդների համար ճանապարհ հարթվեց: Իսկ դուք ասում եք, որ Նազենի Հովհաննիսյանն անճաշակ է, իսկ Արա Կազարյանը` չաղ: Հիմա եթե ասեմ, պարապ և նախանձ եք, տեղին չի լինի՞: Կարծում եմ` կարելի է նախանձել Նազենի Հովհաննիսյանի ճաշակին և Արա Կազարյանի պրոֆեսիոնալիզմին: Ինչ եմ ուզում ասել, երբեմն պետք է կարողանալ տարանջատել առաջնայինը երկրորդականից, դուք ինչի համար եք նայում նախագիծը, որ հետո գրեք թե ինչ վատն էր Արա Կազարյանը, թե՞ օրինակ ինչ լավ երգեց Հայկ Գուլյանը, ում հրաշալի կատարումն այսօր ի դեպ ամբողջ համացանցն էր քննարկում:
Լավ սա մի կողմ, իսկ ինչի եք քննադատում ժյուրիին: Օրինակ ո՞ւմ պետք է բերեին ժյուրիի անդամ, որ բոլորդ գոհ լինեիք: Ում էլ բերեին միևնույն է ասելու էիք, սրանց ինչի են բերել: Դուք` քննադատողներդ չեք, որ Սևակ Խանաղյանի տոմսերի սպառողն եք, որ նրա յուրաքանչյուր համերգին անգիր երգում եք նրա երգերը, իսկ հիմա ասում եք, ինչի է ռուսերեն խոսում, թող գնա հայերեն սովորի: Դե կներեք, այս դեպքում կարևոր նրա ներկայությունն է, որ ի դեպ բավականին համ ու հոտ է տալիս նախագծին, քան թե նրա ռուսերենը: Հաստատ նրա երկրպագուները դրան ուշադրություն չեն դարձնում: Էտ որ Եվա Ռիվասը ռուսերեն էր խոսում, նորմալ էր՞, Սևակը որ խոսում է նորմալ չէ՞:
Կամ էլ օրինակ Նունե Եսայանը, ում շատերը միշտ սովոր են տեսնել ավելի железная леди կարգավիճակում, օրինակ ես ինձ համար նրան այս նախագծում այլ տեսակետից բացահայտեցի, լավ էլ հումորով և կյանքով լեցուն է: Դե իսկ Արամեի և Սոֆիի մասին մի բան կասեմ, հավեսով դեմքեր են ու նրանց նայել են շատ հաճելի է: Սոֆիի միշտ տարբերվոց ոճի մասին էլ բան չասեմ, բռավո )
Քննադատեք, ինչքան ուզում եք միևնույն է նախագիծը սիրված և սպասված է:
Աղբյուրը՝ BlogNews