Ռեփ կատարողի երկրպագուները հիասթափվել են իր վերջին մեծ համերգի մասին Տիմատիի հայտարարությունից: Նա նշել է, որ հնարավոր է՝ մի քանի տարի այլևս համերգ չունենա: Արտիստն իր երկրպագուներին խնդրել է ըմբռնումով վերաբերվել մեծացող երեխայի պատճառով բեմը ժամանակավորապես լքելու իր որոշմանը: Այս մասին Տիմատին գրել է իր ինստագրամյան էջում:
Համերգների պատրաստման համար շատ ժամանակ է պահանջվում: Ռեփերի խոսքով՝ ինքը չի ուզում այդ վազվզոցի մեջ բաց թողնել իր դստեր մանկությունը: Տիմատին նշել է, որ դա բեմին վերջնական հրաժեշտ չէ, պարզապես ինքը սթափորեն դասակարգում է առաջնայնությունները: Ներկայումս երեխան իր համար ավելի կարևոր է, քան համերգային շրջագայությունները:
Աղբյուրը՝ BlogNews
loading...