Բերանի խոռոչի չորությունը խնդիր է, որով տառապւմ է մոլորակի տարեց բնակչության կեսը: Դա, որպես կանոն, կապված է տարիքի ընթացքում թքագեղձերի աշխատանքի դանդաղելու, հիվանդության կամ երկար ժամանակ տերբեր դեղամիջոցների ընդունման հետ: Հայտնի է մոտ 400 դեղամիջոց (այդ թվում հակադեպրեսանտներ, քնաբերներ, հակագիստամինային դեղամիջոցներ և այլն), որոնք կարող են նման կողմնակի ազդեցության հանգեցնել: Բացի այդ, դա շաքարային դիաբերի և նյարդաբանական խանգարումների (այդ թվում նաև Ալցհեյմերի հիվանդության ու Պարկինսոնի հիվանդության) հնարավոր  ախտանշաններից մեկն է, ուստի բուժզննումը պարտադիր է:

Սակայն եթե խնդիրը միայն տարիքի հետ է կապված, ապա կարելի է կիրառել այնպիսի բուժում, որը կօգնի ազատվել այդ ախտանշաններից:  Հարկավոր է ավելի շատ հեղուկ օգտագործել, սակայն խմել այն ոչ թե միանգամից, այլ քիչ-քիչ և հաճախակի: Պետք է նաև հրաժարվել ծխախոտից, մաստակ ծամել, ուտել սառնաշաքար, ինչպես նաև պարբերաբար օգտագործել հատուկ ողողելու համար նախատեսված հեղուկներ, որոնք պարունակում են դեղաբույսերի հյութահանուկներ ու եթերայուղեր: Դրանք ոչ միայն թարմացնում են շնչառությունը, այլև ակտիվացնում են նյութափոխանակման գործընթացները լնդերի հյուսվածքներում, ինչը նպաստում է դրանց սնուցմանն ու ռեգեներացիային: Բացի այդ, այդ բաղադրիչները նաև գործում են որպես հակաբորբոքային, հակասեպտիկ ու հանգստացնող միջոց, նպաստում են ատամնափառի հեռացմանն ու ամրապնդում են լնդերը:


Աղբյուրը՝ tert.am

loading...