Նախադաշտանային համախտանիշի ախտանշաններն անհանգստացնում են բոլոր կանանց: Երբեմն դրանք կարող են շատ ծանր ու տհաճ լինել, ուստի հարկավոր են արդյունավետ միջեցներ՝ այդ ախտանշանները մեղմացնելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բնական ժողովրդական միջոց, որոնք կօգնեն արագ ու հեշտ ազատվել այդ խնդրից:
Հարկավոր է խառնել անանուխի տերևները (3 մաս), կատվախոտի արմատները (3 մաս) և երիցուկի ծաղիկները (4 մաս), այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 20 րոպե: Թուրմը քամել և ընդունել երկու անգամից:
Բացի այդ, կարելի է նաև 2 ճաշի գդալ մանրացրած նեխուրի (сельдерей) արմատին ավելացնել մի բաժակ եռացրած, սակայն արդեն սառը ջուր, երկու ժամ թրմել, այնուհետև քամել և ընդունել օրական 3 անգամ՝ 1/3 բաժակ:
Աղբյուրը՝ tert.am