Ասկարիդոզը հիվանդություն է, որն առաջացնում են կլոր որդերը՝ ասկարիդները։ Ասկարիդը մակաբուծում է մարդու բարակ աղիներում։ Ամեն օր էգ ասկարիդը արտազատում է մի քանի հարյուր հազար ձու, որոնք կարող են հիվանդի կղանքի հետ արտազատվել՝ աղտոտելով շրջակա միջավայրը։

Ասկարիդի ձվերը զարգանում են հողում, որի համար անհրաժեշտ է խոնավություն, թթվածին, 24-25 °C և 2-3 շաբաթ։ Նման պայմաններում ձվերը դառնում են վարակիչ։

Վարակը տարածվում է աղտոտված հողի, վատ լվացած մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև ճանճերի և ուտիճների միջոցով։

 

Ասկարիդոզի ախտանշաններն են՝

 

·         Ցավ որովայնի շրջանում, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, լուծ, քաշի կորուստ

·         Քնի խանգարում, ջղակծկումներ, քնած ժամանակ ատամների կրճտացում

         Չոր հազ, ցավ կրծքավանդակի շրջանում

·         Սարսուռ, ջերմություն, գլխացավեր

·         Ալերգիկ նշաններ՝ ցան, քոր, հազ

 

Բարդությունները՝

 

·         Աղիների անանցանելիություն, պերիտոնիտ

·         Լեղուղիների խցանում, դեղնախտ

·         Որդանման ելունի (կույր աղիքի որդանման ելունի ( ապենդիքս) ) բորբոքում

 

Ինչպես խուսափել ասկարիդոզից

 

·         Հողի հետ աշխատելուց կամ խաղալուց, զբոսնելուց, կենդանիների հետ շփվելուց հետո, ինչպես նաև ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և հոսող ջրով

·         Միրգն ու բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ հոսող ջրով

 

Հիշեք՛,  հիվանդությանը բնորոշ գանգատներ և նշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:


Աղբյուրը՝ tert.am

loading...