Կանայք, որոնք թողել են ծխելը մինչև 30 տարեկան, կորցրել են իրենց կյանքից ընդհամենը 1 ամիս այն դեպքում, երբ ավելի տարիքով ծխողները` առնվազն 10 տարի:
Այս եզրահանգման հետազոտողները եկել են 15 տարի տևած ավելի քան 1 միլիոն մարդու վրա իրականացված հետազոտության արդյունքում: Հետազոտություններին մասնակցել են միայն կանայք:
Հետազոտության ղեկավարներից Ռիչարդ Պետոն(Օքսֆորդի Համալսարան) իր խոսքում նշել է, որ այն կանայք, որոնք ծխելը թողել են մինչև միջին տարիքի հասնելը, իրենց կյանքից «խնայել են» մինչև 10 տարի:
Գիտնականը նշել է նաև, որ հետազոտության արդյունքը հավանաբար վերաբերվում է նաև տղամարդկանց:
Աղբյուրը՝ tert.am
loading...