Իտալական համեղ ուտեստներ` «Ջազզվե»-ում: Սրճարանների ցանցի աշնանային մենյուում ընդգրկվել են իտալական խոհանոցի համեղ ճաշատեսակներ, որոնք ներկայացնում է հայտնի խոհարար Պիետրո Գառաֆոն։ Վերջինս ժամանել է Հայաստան` հատուկ Ջազզվեի այցելուներին համեղ նորություններ ներկայացնելու համար։

 

Նա փորձել է հասկանալ հայերի նախասիրություններն ու պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք հաճելի կլինեն հայերի քիմքին։

 

Երեկ Ջազզվեում փորձարկումների օր էր։ Սրճարանի հավատարիմ հաճախորդներն ու հայտնի հյուրերը համտեսեցին Իտալիայից ժամանած խոհարարի առաջարկած ուտեստները`  տորտելլոնի, արանչինի, ռավիոլլի, պիցցետե, աղցաններ և աղանդեր։ Նրանք հայտնեցին իրենց կարծիքը կերակրատեսակների մասին: Ամենաբարձ գնահատականները ստացա ուտեստները  կընդգրկվեն Ջազզվեի աշնանային մենյույում:

Ջազզվեի ռենովացիայի նախագծի ղեկավար Հրաչ Քեշիշյանը նշեց, որ իրենց նպատակն է  Ջազզվե սրճարանների ցանցում զարգացնել երկու ուղղություն՝ հայկական և եվրոպական: «Ամբողջ աշխարհում լավագույնն  իտալական խոհանոցն է համարվում։ Այն հասու է բոլորին, հարմար բոլորի քիմքին, պարտադրող չէ: Այդ իսկ պատճառով «Ջազզվե» սրճարանային ցանցի հրավերով Պիետրո Գառաֆոն Երևանում է և ներկայացնում է հետաքրքիր ուտեստներ մասնավորապես՝ սիցիլիական խոհանոցից»,– ասաց նա` հավելելով, որ  Թումանյանի Ջազզվեի բացման առթիվ Պիետրո Գառաֆոն կրկին կայցելի Հայաստան:

 

Իր հերթին խոհարարը նշեց, որ պատրաստել է տիպիկ սիցիլյական աղցան՝ գյուղական ձևով, արանչինի՝  պատրաստված բրնձով լցոնված մսով և պանրով և այլ ուտեստներ, որոնք պատրաստման հատուկ գաղտնիքներ չունեն։ «Քանի որ սրանք սիցիալական ուտեստներ են, հայ խոհարարները չեն կարող նույնությամբ պատրաստել, ոչ թե լավ կամ վատը լինելու  պատճառով, այլ որովհետև իրենց քիմքը սովոր չէ այս համերին: Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր երկրի տիպիկ ուտեստը միանշանակ ավելի լավ կպատրաստի»,- ասաց Պիետրոն:

loading...