Tert.amLife-ը գրում է.
Վերջերս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում ստացած երգիչ Արամեն այսօր նշում է իր ծննդյան 35–ամյակը։ Երգիչն այժմ Դոնի Ռոստովում, որտեղ այսօր երեկոյան մենահամերգ կունենա։ Թեև նրա կինը` երգչուհի Աննա Թովմասյանը, փոքրիկի հետ հեռու է սիրելիից, հասցրել է ուրախացնել ամուսնուն։
Tert.am Life–ի հետ զրույցում Աննան պատմեց, որ տեսազանգի միջոցով է անակնկալ մատուցել ու շնորհավորել Արամեին. «Ընկերներով հավաքվել էինք մեր տանը, ժամը 12–ին պետք է զանգահարեինք իրեն, բայց քանի որ համերգի էր, ժամը 1–ին կապվեցինք իր հետ։ Սկզբում կադրում ես մենակ էի, հետո բոլորը միացան ինձ և սկսեցինք շնորհավորել, երգել»։
Աննան պատմեց, որ Արամեի համար այս շնորհավորանքը մեծ անակնկալ էր, քանի որ այդ ժամին ընկերներին իր տանը տեսնել չէր սպասում։ Արդեն հայրիկի կարգավիճակում 35–ամյակը նշող Արամեի համար լավագույն շնորհավորանքը, իհարկե, պետք է դստեր` Աննա Մարիայի կողմից լիներ։
«Աղջիկս տեսանյութի տեսքով շնորհավորեց հայրիկին։ Կարծում եմ, որ դա ամենալավ շնորհավորանքն է եղել Արամեի համար այս տարիների ընթացքում»,– նշեց երգչուհին։
loading...