Budetezdorovy.ru-ն գրում է, որ հիվանդության սկզբնական շրջանում կանայք հատուկ նշաններ չեն նկատում, քանի դեռ այն ավելի լուրջ ընթացք չի ստանում։ Ժամանակին ախտորոշելու համար շատ կարևոր է սկրինինգների անցկացումն ու բժշկին այցելելը։ Այս առումով հատկապես կարևոր է սովորել հասկանալ այն նշանները, որոնք վկայում են հիվանդության առկայության մասին։ Ահա երեք նշան, որոնք կօգնեն ժամանակին ախտորոշել խնդիրը և լուծել այն։
Ոչ պարբերական ցիկլ։ Այս հիվանդության ամենատարածված նշանը ցիկլի ոչ պարբերականությունն է. արյունահոսությունը կարող է սկսվել դաշտանային ցիկլերի ընթացքում կամ սթրեսից հետո։ Կարող է ավելանալ նաև արյունահոսության տևողությունը և ծավալը։
Արտասովոր արտադրություն։ Ցանկացած կին կարող է արտադրություն նկատել, որը բնական է։ Բայց եթե նկատվում է ջրոտ, մուգ գույնի, արյունային և տհաճ հոտ ունեցող արտադրություն, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։
Ցավ մկաններում և որովայնի ներքին հատվածում։ Արգանդի վզիկի քաղցկեղի նշաններից մեկը կարող է լինել ցավի առկայությունը, որը սրվում է սեռական ակտի ընթացքում։
Եթե առողջության հետ կապված խնդիրներ ունեք, դիմեք մասնագետի օգնությանը, ով կօգնի ախտորոշել խնդիրը և անհրաժեշտության դեպքում բուժում կնշանակի։