Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում.

  • չոր օդ
  • սառը և չոր եղանակ
  • ցածր խոնավություն
  • արևի ազդեցություն
  • աշխատանք քիմիական նյութերի հետ
  • սխալ խնամք
  • ձեռքերի մաշկի անբավարար չափով խոնավեցում
  • մաշկային հիվանդություններ, այդ թվում՝ փսորիազ, էկզեմա
  • ալերգիա։

Ձեռքերի մաշկի չորությունից ազատվելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցները։

1. Յուղով մերսում։ Չոր ձեռքերը կարող եք մերսել ձիթապտղի, կոկոսի և ցանկացած այլ յուղով։ Յուղը մի փոքր տաքացրեք, ձեռքերը մերսեք 5-10 րոպե։ Կրկնեք սա ամեն օր։ Մի քանի օր անց արդեն կնկատեք դրական արդյունքը։ Երբ ձեռքերի չորությունն անցնի, կարող եք այն յուղով մերսել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ 1-2 րոպե։

2. Ձիթապտղի յուղ և շաքար. բաղադրիչներ

  • 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 1-2 գդալ շաքարավազ։

Պատրաստման եղանակը։ Հավասար քանակով շաքար և ձիթապտղի յուղ խառնեք։ Շրջանաձև շարժումներով քսեք ձեռքերին։ Թողեք մի քանի րոպե, լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

3. Սերուցքը՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ

  • 2 թեյի գդալ սերուցք
  • 2 ճաշի գդալ սիսեռի ալյուր։

Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

4. Քաղցր միջոց՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ

  • 1-2 թեյի գդալ մեղր
  • կես թեյի գդալ ձիթապտղի յուղ
  • մի քանի կաթիլ կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

5. Վարսակի փաթիլների ալյուրով սկրաբ՝ չոր ձեռքերի համար. բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
  • 1 թեյի գդալ մեղր
  • կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության
  • ջուր՝ ըստ անհրաժեշտության։

Պատրաստման եղանակը։ Խառնեք վարսակի փաթիլների ալյուրը, մեղրն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք մի փոքր ջուր, խառնեք։ Ստացված պաստան քսեք ձեռքերին, թողեք մի քանի րոպե։ 5-10 րոպեի ընթացքում մերսեք ձեռքերը։ Լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ։

6. Ալոէ վերան՝ ձեռքերի համար։ Կտրեք ալոէի տերևը, առանձնացրեք գելը, քսեք ձեռքերին։ Թողեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք ձեռքերը։

7. Բանանը՝ ձեռքերը փափկեցնելու համար. բաղադրիչներ

  • լավ հասած 1 կամ 2 բանան
  • 1 թեյի գդալ մեղր՝ ըստ ցանկության
  • 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը։ Տրորեք բանանը, ավելացրեք մեղրն ու ձիթապտուղը։ Քսեք ձեռքերին, թողեք 20-30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։

8. Խնձորի քացախը՝ կոշտացած մաշկի համար։ Եթե ձեռքերը չափից շատ են չորացել, կարող եք խնձորի քացախ օգտագործել։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ քացախ
  • 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 2 բաժակ տաք ջուր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում, ձեռքերը դրանում թողեք 10-15 րոպե։ Չորացրեք ձեռքերը, խոնավեցնող կրեմ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։

9. Վիտամին E-ի յուղ։ Յուղը քսեք ձեռքերին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, մինչև յուղը ներծծվի մաշկի մեջ։ Կրկնեք օրվա ընթացքում 2-3 անգամ։

10. Կոկոսի յուղ, կակաո, նուշ. բաղադրիչներ

  • 1/3 բաժակ կոկոսի յուղ
  • 1/4 բաժակ նշի, գետնանուշի կամ ձիթապտղի յուղ
  • 1 բաժակ կակաոյի կամ ժոժոբայի յուղ
  • 1/8 բաժակ մեղրամոմ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 3-4 կաթիլ եթերային յուղ
  • վիտամին E-ի յուղ։

Պատրաստման եղանակը։ Խառնեք կոկոսի յուղն ու այն եթերային յուղը, որն ընտրել եք։ Ավելացրեք մեղրամոմը։ Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա։ Ավելացրեք վիտամին E-ի յուղը։ Լավ խառնեք, թողեք սառչի, պահեք սառնարանում։ Օգտագործեք օրվա ընթացքում 1-2 անգամ։

11. Կերակրի սոդան՝ չոր ու կոշտ ձեռքերի համար. բաղադրիչներ

  • 2 թեյի գդալ սոդա
  • 2 թեյի գդալ մեղր
  • 2 թեյի գդալ կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ձեռքերը լվացեք տաք ջրով և օճառով, չորացրեք։ Կրեմը քսեք ձեռքերին, թողեք 10-12 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Չորացրեք ձեռքերը, խոնավեցնող կրեմ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

loading...