Marketium.ru-ն գրում է, որ կաթի օգտագործումը կարող է որոշ տհաճ խնդիրների պատճառ դառնալ։

Ցավ որովայնում՝ կաթնամթերքի օգտագործումից անմիջապես հետո։ Մարդկանց մի մասը չի կարողանում յուրացնել լակտոզան։ Սա բավական տարածված խնդիր է։ Կաթի «քաղցր» բաղադրիչն օրգանիզմի կողմից լավ յուրացվում է միայն լակտոզա ֆերմենտի ազդեցությամբ։ Այս ֆերմենտը մեծ քանակով արտադրվում է նորածինների օրգանիզմում, ապա տարիքի հետ գրեթե անհետանում է։ Արդյունքում՝ կաթի յուրացումը դժվարանում է, ինչը որովայնում ցավի պատճառ է դառնում։

Փքվածություն։ Որպես կանոն՝ այս նշանն ուղեկցում է որովայնի ցավին։ Պատճառը նույնն է՝ լակտոզա ֆերմենտի անբավարար մակարդակ։ Արտահայտվում է կաթ խմելուց մոտավորապես 30 րոպե անց։

Գազեր։ Լակտոզան հասնում է աղիներ, առաջանում է մետեորիզմ։

Դիարեա։ Օրերով շարունակվող դիարեան կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմն ի վիճակի չէ յուրացնել լակտոզան։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ լակտոզայի յուրացման անկարողության դեպքում կաթնամթերքի ոչ բոլոր տեսակներն են այսպիսի ռեակցիայի պատճառ դառնում։ Օրինակ՝ սերուցքն ու պանիրը կարող են օրգանիզմի վրա այնպես չազդել, ինչպես կաթը։

Քոր։ Այս նշանը վկայում է կաթից ալերգիայի առկայության մասին։

Ակնե։ Կաթնամթերքը մեծ քանակով ճարպի արտադրման պատճառ է դառնում, ինչը հանգեցնում է կարմրության, այտուցների, բշտիկների։

Ուշադրություն։ Տեղեկատվությունը զուտ ինֆորմացիոն բնույթ ունի և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը, ախտորոշմանը կամ բժշկական մասնագիտական ծառայությանը։ Առողջության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

loading...