Ինչպես հայտարարվել է շուտով Արմենիա Պրեմիումի եթերով կհեռարձակվի «Դեպի Երազանք» անվանումով սերիալը, որի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն է, իսկ գլխավոր դերերում՝ Քրիստինե Եղոյանն և Կարեն Ասլանյանն են։ Դեռ մանրամասներ հայտնի չէ սերիալի սցենարային բոլոր լուծումների մասին, բայց ասեկոսեները արդեն սկսել են «թակել դերասանների դուռը»։
Boomnews--ի «Ձեր տեղեկատվությունը» բաժնին նամակ է ստացվել, որում մասնավորապես ասվում է, որ Մենչի կողմից այդ դերասանների ընտրությունը պատահական չէ, քանի որ Կարենը անտարբեր չէ Քրիստինայի նկատմամբ ու նա է անձամբ Մենչին խնդրել ու միջնորդել։ Եթե մեր նամակագիրը տեղյակ է այդքանի մասին, վստահ ենք, որ Քրիստինան նույնպես տեղյակ է այդ մասին։
Այստեղ մեկ այլ հարց է առաջանում. Արդո՞ք սա Մենչի հերթական բլեֆը չի, քանի որ «Ֆուլ հաուս» սիտկիոմի շրջանակներում անընդհատ խոսվում էր, որ Միհրանը ու Արփինեն միասին են ու այդ լուրերի այդպես էլ հստակ հաստատում կամ հերքում չունեցան, իսկ ժամանակ առ ժամանակ կասկածներ առաջացնող լուսանկարներ էին հրապարակվում դերասանների կողմից։ Մտավախություն կա, որ այս ասեկոսները նույնպես տարածվում է կամ Մենչի կամ ստեղծագորևծական թիմի կողմից /քանի որ Bommnews.am-ին ստացած նամակները անանուն են, մենք չենք կարող հստակ ասել, ով է հեղինակը/՝ սերիալի հանդեպ ուշադրությունը մեծացնելու ու վարկանիշը բարձրացնելու։
Այստեղ են ասել՝ «Ինչու՝ ոչ», եթե մեկ անգամ աշխատել է, ապա էլի կաշխատի։