Fabisoa.com-ը գրում է, որ հիպոգլիկեմիան վիճակ է, որն առաջանում է արյան մեջ շաքարի մակարդակի անկման հետևանքով։ Հիպոգլիկեմիան կարող է որոշակի դեղամիջոցների ընդունման, քիչ ածխաջրեր պարունակող սննդակարգի և այլ գործոնների ազդեցության հետևանք լինել։ Այս վիճակը կարող է առաջանալ նաև նրանց շրջանում, ովքեր չեն տառապում շաքարային դիաբետով։ Դա տեղի է ունենում, երբ օրգանիզմում խանգարվում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման գործընթացը։

Ինչպես է արտահայտվում հիպոգլիկեմիան։ Արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի ռեակցիան անհատական է, բայց առավել հաճախ հանդիպում են հետևյալ նշանները.

  • քաղցի ուժեղ զգացում
  • գլխապտույտ
  • գլխացավ
  • շփոթվածություն
  • ուշադրության և կենտրոնացման խանգարում
  • քրտնարտադրություն
  • տրեմոր
  • սևացում աչքերի առաջ։

Հիպոգլիկեմիայի երկու տեսակ է առանձնացվում։ Առաջինն առաջանում է սնունդ ընդունելուց մի քանի ժամ անց՝ ինսուլինի հիպերարտադրության հետևանքով։ Սա մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։

Երկրորդ տեսակը ոչ մի կերպ կապված չէ սննդի հետ։ Դրա առաջացման պատճառ կարող են դառնալ որոշ դեղամիջոցներ, լյարդի, երիկամների կամ սրտի աշխատանքի խանգարումները, անորեքսիան, ալկոհոլի օգտագործումը։

Ռիսկի հիմնական գործոնները.

  • ճարպակալում
  • նախադիաբետ
  • առողջության հետ կապված այլ խնդիրներ
  • ժառանգական նախատրամադրվածություն։

Հիպոգլիկեմիան կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։ Արյան մեջ շաքարի անկայուն մակարդակը բժշկական օգնության դիմելու լուրջ առիթ է։ Բժիշկը կօգնի հասկանալ վիճակի վատացման պատճառը և ադեկվատ բուժում կնշանակի։

loading...